A+ A A-

Իսրայելը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

k 2Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր ելույթում նշել է, թե Իսրայելը պարտավոր է հիշել 100 տարի առաջ թուրքերի կողմից միլիոնից ավելի հայերի սպանությունը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե հարցը չպետք է վերածվի թուրքական կառավարության վրա հարձակումների: -Կնեսետը չի կարող արհամարհել այդ դրվագը, որը փաստ է,- հավելել է նա: Նշենք, որ ավելի վաղ Ռիվլինը նշել էր, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս լարված հարաբերությունների հետ: Ի թիվս այլոց ելույթ է ունեցել նաեւ Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը: Վարչապետ Նեթանյահուի մերձավոր զինակիցը նշել է, թե Իսրայել պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունն ու Ցեղասպանություն ճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած մասայական սպանությունները:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < June 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel