Created on Thursday, 14 June 2012 04:25 Written by AMGA TV
Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր ելույթում նշել է, թե Իսրայելը պարտավոր է հիշել 100 տարի առաջ թուրքերի կողմից միլիոնից ավելի հայերի սպանությունը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե հարցը չպետք է վերածվի թուրքական կառավարության վրա հարձակումների: -Կնեսետը չի կարող արհամարհել այդ դրվագը, որը փաստ է,- հավելել է նա: Նշենք, որ ավելի վաղ Ռիվլինը նշել էր, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս լարված հարաբերությունների հետ: Ի թիվս այլոց ելույթ է ունեցել նաեւ Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը: Վարչապետ Նեթանյահուի մերձավոր զինակիցը նշել է, թե Իսրայել պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունն ու Ցեղասպանություն ճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած մասայական սպանությունները: