Created on Saturday, 08 December 2012 03:11 Written by AMGA TV
Թեքսըս նահանգի Սփրինգթաուն քաղաքում տեղի է ունեցել գողության զավեշտալի մի դեպք, որի ընթացքում ոչ թե տանտերը, այլ հենց նրա տուն ներթափանցած գողն է 911 փրկարար ծառայություն ահազանգել: Քրիստոֆեր Մուրն ուշ գիշերով գողության նպատակով ներթափանցել է Ջեյմս Գերոուի տուն, որտեղ նրան անակնկալ էր սպասում. տանտերը նրա դեմ է դուրս եկել 2 ատրճանակով։ Մահու չափ վախեցած հանցագործն ահազանգել է 911 փրկարար ծառայություն եւ ասել, որ մի տղամարդ զենքը պահել է ուղիղ իր վրա եւ սպառնում է սպանել։ Մուրի ահազանգին հաջորդել է նաեւ տանտիրուհու ահազանգը նույն ծառայությանը։ Կինը խնդրել է, որպեսզի նրանք շուտ օգնության հասնեն, հակառակ դեպքում՝ իր ամուսինը կսպանի իրենց տուն ներթափանցած տղամարդուն։ Այնուհետեւ Գերոուն զենքերը տվել է իր որդուն եւ ասել.Եթե նա փորձի փախչել, կրակիր ուղիղ ոտքերին։ Պարտադիր չի սպանել , պարզապես կրակիր ոտքերին։ Որոշ ժամանակ անց եկել է ոստիկանությունը եւ ձերբակալել Մուրին՝ գողության փորձի մեղադրանքով։