amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելի 27-ամյա բնակչին կողոպտել են

glen 4Գլենդելի 27-ամյա բնակչին կողոպտել են, երբ վերջինս քայլում էր Սան-ֆերնանդո Ռոուդով նախօրեին երեկոյան, ժամը 7:30-ի սահմաններում: Կողոպտիչը սպառնացել է կրակել նրան, եթե գումար չտա իրեն: Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, հանցագործը վերցրել է տուժածի մանյակը ու 18 դոլար եւ փախուստի դիմել: Հաջորդ առավոտյան տուժածը, ում անունը չի հաղորդվում ներկայացել է ոստիկանություն եւ հաղորդում տվել գողության վերաբերյալ: Նրա նկարագրածով` հանցագործը մոտ 5 ոտնաչափ 7 ինչ հասակով եւ 180 փաունդ քաշով սեւամորթ է, ճաղատ գլխով եւ դեմքին մազեր չեն եղել: Նա սեւ գլխարկով բաճկոն է կրել եւ մուգ ջինսե տաբաթ: Ոստիկանությունը խնդրել է բնակիչներին` նման նկարագրությամբ անձի ճանաչելու դեպքում դիմել իրենց:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version