amga.tv

Switch to desktop Register Login

Ողբերգություն Լանքասթըրում

lanc 52 տարեկան աղջնակը մահացել է, իսկ նրա մայրը լուրջ վնասվածքներ է ստացել, երբ Լանքասթըրում նրանց մեքենային է բախվել հետապնդվող կասկածյալը: Քննիչների խոսքով, կասկածյալը, ով Փալմդեյլի 45-ամյա բնակիչ Թրեյվան Հիքսն է, 10th Street West-ի եւ Avenue I-ի մերձակայքում դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել տուժողների մեքենային: Ոստիկանները նրան հետապնդում էին կարմիր լույսի տակ չկանգնելուց հետո: Հիքսը մեքենան վարել է ժամում 100 մղոն արագությամբ

Վթարի վայրում նա մեծ արագությամբ բախվել է Լեքսըս մակնիշի մեքենային: Փոքրիկ Մադիսոնին, նրա մորը` Թինա Բրենթլինգըր Ռուանային եւ Հիքսին տեղափոխել են Antelope Valley Hospital, որտեղ ավելի ուշ երեխան մահացել է: Մոր կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Հիքսին դուրս են գրել եւ տեղափոխել բանտ, որտեղ նրա համար 1 մլն դոլարի գրավ են սահմանել: Կասկածյլին առաջադրվելու է ոչ կանխամտածված սպանության մեղադրանք: Նա նախկինում էլ խնդիրներ է ունեցել ոստիկանների հետ` ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համարmer 9

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version