amga.tv

Switch to desktop Register Login

Հրդեհից երեք մարդ է զոհվել

azusa 9Հրշեջները երեք դիակ են հայտնաբերել Ազուզայում գտնվող տանը: Ըստ իշխանությունների, երեկ ցերեկը, ժամը 2:43-ին ահազանգ է ստացվել, որ 500 N. Dalton Avenue հասցեում գտնվող տունն այրվում է: Հրդեհը արագ տարածվել է տան եւ ավտոտնակի վրա: Երբ հրշեջները մարել են կրակը, հայտնաբերել են երեք չափահաս անձանց դիակներ: Ազուզայի ոստիկանության լեյտենանտ Մայք Բերթելսենի խոսքով, մինչեւ երեկոյան ժամը 11-ը տեղում քննչական գործողություններ են իրականացվել: Տանից մեծ քանակությամբ հրազեն են հայտնաբերել, ինչը ըստ ոստիանության, շատ կասկածելի է: Մասնավորապես գտել են մեկ տասնյակ հրացաններ, նույնքան ատրճանակներ, փամփուշտներ եւ այլ զինամթերք: Զոհերի ինքնությունն առայժմ պարզված չէ, եւ ոստիկանությունը քննում է, արդյոք նրանք հրդեհից են մահացել, թե հրազենային վիրավորումից: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version