amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ը կհակազդի վերախորհրդայնացմանը


lavr 8ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհակազդի հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, որոնք նա գնահատել է որպես Խորհրդային Միության վերականգնման փորձ: Քլինթընն այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայացած հանդիպման նախօրյակին: -Գոյություն ունի շարժում՝ միտված տարածաշրջանի վերախորհրդայնացմանը,- նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ հավելել. - Դա հենց այդպես չի անվանվի, այլ կկոչվի մաքսային միություն, Եվրասիական միություն եւ նման բաներ: Չմոլորվենք այդ առումով: Մենք գիտենք, թե որն է նպատակը, եւ ջանում ենք մշակել այն բանի արդյունավետ միջոցներ, թե ինչպես դանդաղեցնենք կամ կանխենք դա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version