Created on Wednesday, 13 June 2012 04:57 Written by AMGA TV
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե քրեական գործ է հարուցվել փողերի ապօրինի լվացման փաստով: Այդ գործով առայժմ որպես վկա հարցաքննվել է նախկին արտգործնախարար, այժմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը: Ըստ ԱԱԾ-ի, Հանթսմըն Բըլդինգ Փրադաքթս ընկերության 100 տոկոս բաժնեմասը շուրջ 2 միլիոն դոլարով փաստացի վաճառվել է, սակայն գործարքը ոչ ճիշտ է ձեւակերպվել, նաեւ բարեգործության համար նախատեսված 1,3 մլն դոլարը փոխանցվել է Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի հաշվին եւ օգտագործվել անձնական նպատակներով: Արդյունքում 2 միլիոն դոլարի մասին հաշվետվություն չի ներկայացվել: Շրջանառվող լուրերի համաձայն Օսկանյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել, իսկ տվյալ հոդվածով 6-ից 12 տարի ազատազրկում է հասնում: Վարդան Օսկանյանը պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: