Created on Tuesday, 27 November 2012 04:21 Written by AMGA TV
Չինական ընտանեկան զույգը համառորեն հրաժարվել է նոր վայր տեղափոխվել, թեեւ նրանց կիսաքանդ հինգհարկանի տունը, որտեղ բնակվում են ամուսինները, հայտնվել է մայրուղու հենց կենտրոնում: Եւ առայժմ դրա հետ ոչ ոք ոչինչ անել չի կարող:
Խնդիրն այն է, որ նոր, մեղմացված օրենսդրությամբ մարդկանց հնարավորություն է տրվում մնալ իրենց հին բնակարաններում, եթե փոխհատուցման գումարը նրանց չի գոհացնում: Չինաստանի Վենլինգ քաղաքում Լո Բաոգենն ու նրա կինը հենց այդ պատճառով հրաժարվել են իրենց կիսափլուզված տնից հեռանալ: Ընդ որում, բոլոր հարեւաններն արդեն վաղուց տեղափոխվել են: Թեեւ շենքի մի մասը քանդել են, սակայն շատ բնակարաններ դեռ պահպանվել են: Քսիէժանգայանգ գյուղով անցնող մայրուղին դեռ պաշտոնապես չի բացվել, սակայն շատ վարորդներ հատուկ գալիս են այս գյուղ` տեսնելու արտառոց իրավիճակը, երբ մայրուղու կենտրոնում վեր է խոյանում մենակյաց տունը: Չինաստանում նման տների տերերի համար հատուկ մականուն են մտածել` մեխ-տանտերեր, նմանեցնելով պատի մեջ մնացած հին մեխին, որը հնարավոր չէ քաշել եւ հանել: