A+ A A-

Սկանդալ Լոնդոնում

nacked 4Լոնդընի կենտրոնում, Թրաֆալգարի հրապարակից, երկրի խորհրդարանի եւ վարչապետ Դեւիդ Քեմերոնի նստավայրից ոչ հեռու, սկանդալ է հասունացել, որի պատճառով ոստիկանությունը նույնիսկ ստիպված է եղել փակել Ուայթհոլի փողոցը: Ուայթհոլը փակել են մերկ տղամարդու պատճառով, ով բարձրացել է Քեմբրիջի դուքս, Գեորգ իշխանի արձանի վրա, որը գտնվում է Պաշտպանության նախարարության հրապարակում: Մերկ տղամարդը նստել է ձիավոր իշխանի ուսին: Նա թափահարել է ձեռքերը, մատով ինչ-որ բան ցույց տվել ու շարժել շրթունքները: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, կեսօրին: Ոստիկանները պատմել են, որ երբ տղամարդը բարձարցել է արձանի վրա, նա հագնված է եղել, իսկ հետո սկսել է արագ հանվել: Անմիջապես բազմություն է հավաքվել արձանի մոտ, ովքեր սկսել են լուսանկարել մերկ տղամարդուն: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության աշխատակիցները: Ժամանած ոստիկանությունը, ի վերջո, 3 ժամ անց կարողացել է իջեցնել 30-40 տարեկան մորուքով տղամարդուն ու ձերբակալել: Հավաքվածներին նախ թվացել է, թե սա ինչ-որ բողոքի ակցիա է, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ուղղակի հոգեկան խնդիրներ ունի: Վերջինս, ի դեպ, Ուկրաինայի քաղաքացի է եւ ավելի ուշ ոստիկաններին ասել է, թե բողոքում էր իրեն Մեծ Բրիտանիայից արտաքսելու որոշման դեմ: Ոստիկանությունը պարզում է բոլոր հանգամանքները  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel