Created on Tuesday, 27 November 2012 03:45 Written by AMGA TV
Ներգաղթյալին, ով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, արտաքսում է սպառնում: Դեյվիդ Վայնըրը մի քանի կերպարներ է ունեցել, այդ թվում` զբաղվել է առանց լիցենզիայի իրավաբանական գործունեությամբ, ներկայացել է որպես ռաբբի, ունեցել է ալբանացի դիվանագետի անձնագիր: 37-ամյա Վայները կարող էր անգամ Հալիվուդի հիվանդանոցից կրծքանշան ստանալ որպես բժշկության դոկտոր կամ հոգեւոր սպասավոր: -Ես նրան կնկարագրեի որպես վերջացած խաբեբա,-ասել է դետեկտիվ Ջան Կալաբրոն, որը հետապնդել է Վայներին: Վայնըրը Հարավային Ֆլորիդայում հայտնվել է Կանադայի Նյուֆաունդլընդ քաղաքից 2001թ-ին, այն բանից հետո, երբ, կանադական իշախանությունների տվյալներով, խաբեությամբ հարկային ծառայությանը զրկել է 324 հազ. դոլարից: Նշենք, որ Վայնըրը տարիներ շարունակ տարբեր անուններով է գործել, այդ թվում` Բագրատ Համբարձումյան, Պեկրատ Վայնըր եւ Բագրատ Մոչկարովսկի: Միաժամանակ փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա ամուսնացած է եղել իր առաջին եւ երկրորդ կանանց հետ միաժամանակ: Վայնըրը հայտարարել է, որ հեռացել է Հայաստանից, քանի որ հետապնդումների զոհ է դարձել: