Created on Tuesday, 27 November 2012 03:42 Written by AMGA TV
Ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա տղամարդուն, ով մեղադրվում է Ռիվըրսայդում, Օրընջում եւ Սան Բեռնարդինոյում իրականացղված 9 բանկերի կողոպուտների մեջ: Մայքլ Փաթրիկ Դաունինգին ձերբակալել են Ինդիոյում, թիվ 10 մայրուղու վրա: Չինո Հիլզի բնակիչ Դաունինգը եղել է սպիտակ Տոյոտա Կարոլայի ղեկին, որով նախօրեին կողոպտել է Ֆըրսթ բանկի մասնաճյուղը Ինդիոյում: Խուզարկության ժամանակ մեքենայից իրեղեն ապացույցներ են հայտնաբերվել: Ոստիկանությունը վստահ է, որ նա Desperate Bandit-ն եւ իր հանցավոր գործունեությունն իրականացրել է Էնըհայմում, Կարոնայում, Չինոյում, Ֆուլերթընում, Լա Հաբրայում, Փլասենչայում, Թասթընում եւ Յորբա Լինդայում: Բոլոր կողոպուտներն էլ իրականացվել են նույն կերպ, նա մտնում էր բանկ ու գումար պահանջում` սպառնալով կրակել, սակայն որեւէ անգամ զենք ցույց չի տվել: