Created on Tuesday, 27 November 2012 03:32 Written by AMGA TV
Օրեգընի Բիվերթըն քաղաքի մոտ, թիվ 217 մայրուղու վրա փիքափը հարվածել է կամրջին, բայց վայր չի ընկել: Մեքենան ուղղահայաց կախվել է ավտոմայրուղու վրա: 38-ամյա վարորդ Մեթյու Համիլթընը ստիպված է եղել մոտ մեկ ժամ մնալ կախված մեքնեայում, մինչեւ օգնության կգային հրշեջները: Մեքենան հանել են ավելի ուշ`կռունկի օգնությամբ: Վարորդին հոսպիտալացրել են: Սակայն Բիվերթընի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, թե Համիլթընը մեքենան վարել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի, իսկ նրան մեղադրանք կառաջադրվի: Համիլթընի ստացած մարմնական վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում: