Created on Wednesday, 21 November 2012 00:48 Written by AMGA TV
Լոս Անջելեսի 25-ամյա բնակիչը մահացել է, երբ նրա մեքենային ճանապարհի վրա ետեւից մեկ այլ մեքենա է բախվել: Դեպքը տեղի է ունեցել Գլենդելի մոտ` թիվ 5 եւ 134 մայրուղիների հատման հատվածում: Բախման հետեւանքով մեքենան ցած է ընկել եւ բռնկվել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Honda Accord-ը ետեւից հարվածել եւ ցած է գլորել Ford Focus մակնիշի մեքենային: Վերջինիս վարորդը, ում անունը չի հաղորդվում, մահացել է տեղում: Հանդայի 22-ամյա վարորդը աննշան վնասվածքներ է ստացել, նրան ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Ըստ ոստիկանների, Հանդան միջադեպի ժամանակ երթեւեկում էր ժամում 80 մղոն արագությամբ: Վթարի հետեւանքով ճանապարհը մի քանի ժամ փակ է եղել, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: