amga.tv

Switch to desktop Register Login

Անցած տարում զոհվել է 72 իրավապահ

police 4ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, թե անցած տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 72 իրավապահ: Նշենք, որ նախորդ տարի զոհվածների թիվը 56-ն էր: Ըստ FBI-ի զեկույցի, եւս 53 իրավապահներ զոհվել են դժբախտ պատահարների հետեւանքով, եւս 54 հազար 774-ը հարձակման են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: 72 մահերից 23-ը տեղի են ունեցել հանցագործներին ձերբակալելու, 15-ը` հետապնդման, 11-ը` մեքենաներով հետապնդման, 9-ը` օպերատիվ իրավիճակում: Ըստ զեկույցի հեղինակների, իրավապահներից 29-ը մահացել են ԱՄՆ հարավում, 21-ը` միջին արեւմուտքում, 10-ն` արեւմուտքում եւ 10-ը` հյուսիս-արեւելքում: Եւս երկու իրավապահ զոհվել է Պուերտո-Ռիկոյում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version