amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր Վթար Նյու Ջըրզիում

tunnel 728 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Նյու Ջըրզիում, Լինքըլն թունելում, երեկ առավոտյան տեղի ունեցած երեք տարբեր վթարների հետեւանքով: Վաղ առավոտյան իրար են բախվել երկու ավտոբուսներ: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, Արվարձանային ավտոբուսը, որ պատկանում էր Martz Group ընկերությանը, բախվել է մեկ այլ ավտոբուսի: Միջադեպի հետեւանքով վիրավորվել է 22 մարդ, մեքենաները լրջորեն վնասվել են եւ դրանք դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է հրավիրվել: 10 մարդու, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, տեղափոխել են Christ Hospital, իսկ 12 վիրավորների տեղափոխել են Palisades Medical Center: Martz Group-ի գործադիր տնօրեն Մայքլ Ջորդընի խոսքով, իրենք անում են ամեն ինչ` ուղեւորներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Առայժմ հայտնի չէ վթարի պատճառը, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այս դեպքից մոտ 2 ժամ անց գրեթե նույն տարածքում բախվել են տրակտորն ու ավտոբուսը, վիրավորվել է 3 մարդ, իսկ ցերեկը, ժամը 3:30-ի սահմաններում Լինկըլն թունելում իրար են բախվել 3 մեքենա եւ հինգ բեռնատար, վիրավորվել է հինգ մարդ: Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն մի քանիսի վիճակը ծանր է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version