amga.tv

Switch to desktop Register Login

Կալիֆոռնիայում կարգելվի ֆուա-գրան

16 222The Los Angeles Times-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ պաշտոնապես կարգելվի ֆուա-գրան: Արգելքի պատճառը կենդանիների պաշտպանների հայտարարությունն է, ովքեր պնդում են, որ այդ ուտեստի պատրաստման ժամանակ թռչունները ենթարկվում են տանջանքների: Ռեստորաններում իսկական խենթություն է տիրում, քանի որ արգելքին մնացել է ընդամենը մեկ ամիս: Մեծացրած բադի լյարդից պատրաստված աղանդերները պատվիրվում են հսկայական քանակություններով` չնայած դրանց գներն աճել են երկու անգամ: Այժմ Կալիֆոռնիայում բադի լյարդից պատրաստված պաշտետի 450 գրամն արժե մոտ 60 դոլար: Նույնիսկ այն հաստատությունները, որոնցում երբեք չի եղել ֆուա-գրա, այժմ առաջարկում են հիմնական ճաշատեսակներ, աղցաններ եւ նույնիսկ քաղցր կերակուրներ պատրաստված այս աղանդերով։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version