amga.tv

Switch to desktop Register Login

March 2020

26 March 2020

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

12 Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել: Արաքայազն Չարլզն ինքնամեկուսացվել է Շոտլանդիայում: Թագաժառանգի գրասենյակի՝  կողմից տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նրա մոտ մեղմ ախտանշաններ են եղել, ինքնազգացողությունն, ընդհանուր առմամբ, լավ է, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում արքայազն Չարլզն աշխատել է տնից: Դքսուհին նույնպես կորոնավիրուսի  ախտորոշման թեստ է հանձնել: Սակայն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Կառավարության եւ բժիշկների հորդորով արքայազն ու դքսուհին ինքնամեկուսացել են տանը` Շոտլանդիայում: Նոր տիպի կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում, որոշներում արտակարգ դրություն է հայտարարվել: Միացյալ Թագավորությունում հաստատված դեպքերի թիվը անցել է 9.5 հազարը: Read more

Սենատը եւ վարչակազմը համաձայնեցրեցին փաթեթը

dddՍենատը եւ վարչակազմը համաձայնեցրել են 2 տրլն դոլարի օգնության փաթեթները։  2 տրիլիոն դոլարը կհատկացվի ուղղակիորեն, 4 տրիլիոն դոլարը՝ դաշնային պահուստի վարկերի հաշվին:

Սենատորները եւ Դանըլդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները համաձայնության են եկել տնտեսական խթանման մասշտաբների օրենսդրական նախագծի հարցում, որն ուղղված է կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները մեղմացնելուն։ Սենատը արդեն այսօր քվեարկություն կանցկացնի 2 տրլն դոլարի փաթեթի հարցով, որից անմիջապես հետո քվեարկություն տեղի կունենա նաեւ Ներկայացուցիչների պալատում։ -Խոսքը մեր երկիր ներդրումների մակարդակի մասին է, որը համեմատելի է պատերազմական ժամանակների հետ,- հայտարարել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մըքանլը՝ հայտարարելով մի քանի օր բանակցություններից հետո հանրապետականների եւ դեմեկրատների, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ Թրամփի բարձրաստիճան խորհրդականների միջեւ համաձայնության ձեռքբերման մասին։ -Մենք այդ նախագիծն այսօր ավելի ուշ կընդունենք,- ասել է նա։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումըրը հայտարարել է, որ խոսքը ամերիկյան պատմության մեջ օգնության ամենամեծ փաթեթի մասին է՝ նախաձեռնությունը անվանելով հիվանդանոցների եւ բժշկական կարիքների համար Մարշալի պլան։ Մըքանըլի խոսքերով՝ փաթեթը ենթադրում է օպերատիվ վճարումներ, որոնք պետք է օգնեն ամերիկացիներին մուծել հաշիվները, եթե նրանց աշխատանքից ազատեն համաճարակի ժամանակ, ընդլայնում է գործազրկության վճարները եւ թույլ է տալիս արտակարգ վարկեր տրամադրել փոքր բիզնեսին։ Ակնկալվում է, որ այլ դրույթները կներառեն 350 մլրդ դոլարի ընդհանուր գումարով վարկերի տրամադրում փոքր բիզնեսին եւ 250 մլրդ դոլարի գործազրկության նպաստների մեծացում։ Շումըրն ասել է, որ փաթեթը նաեւ նախատեսում է 100 մլրդ դոլար տալ հիվանդանոցներին եւ առողջապահության համակարգերին, ինչպես նաեւ լրացուցիչ գումարներ առողջապահության այլ կարիքների համար։ Եւս 150 մլրդ դոլար կուղղվի որպես համաճարակի դեմ պայքարի օգնություն նահանգներին եւ քաղաքապետարաններին։ Read more

Ամերիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Վերջին տվյալների համաձայն, երկրում վարակվել են 65,797 մարդ։ Զոհերի թիվը հասել է 935-ի, իսկ 394 մարդ ամբողջությամբ ապաքինվել է։ Ամենածանր իրավիճակը շարունակում է մնալ Նյու Յորք նահանգում, որտեղ Ամերիկայում վարակվածների  գրեթե 50%-ն է 30,841 մարդ, իսկ զոհերի թիվը՝ 285-ի է հասել։ Նյու Ջըրզի նահանգում վարակվել է 4,402  մարդ, որոնցից 62-ը մահացել են։ Կալիֆորնիայում վարակվել է 2,998 մարդ, նրանցից մահացել են 65-ը։ Չորրորդ տեղում քըրոնավայրսի տարածմամբ, Վաշինգթոն նահանգն է՝ 2,591 վարակվածներով եւ մահվան 133 դեպքերով։ Իսկ հնգյակը եզրափակում է Միշիգընը 2,296 վարակվածներով։ Այս նահանգում մահացել է 43 մարդ։ Իրավիճակը ծանր է նաեւ Լուիզիանա, Ֆլորիդա, Իլինոյ, Ջորջիա եւ Մասաչուսեթս նահանգներում։ cr Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version