Logo

Articles

Սենատը եւ վարչակազմը համաձայնեցրեցին փաթեթը

Created on Thursday, 26 March 2020 13:04 Written by AMGA TV

dddՍենատը եւ վարչակազմը համաձայնեցրել են 2 տրլն դոլարի օգնության փաթեթները։  2 տրիլիոն դոլարը կհատկացվի ուղղակիորեն, 4 տրիլիոն դոլարը՝ դաշնային պահուստի վարկերի հաշվին:

Սենատորները եւ Դանըլդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները համաձայնության են եկել տնտեսական խթանման մասշտաբների օրենսդրական նախագծի հարցում, որն ուղղված է կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները մեղմացնելուն։ Սենատը արդեն այսօր քվեարկություն կանցկացնի 2 տրլն դոլարի փաթեթի հարցով, որից անմիջապես հետո քվեարկություն տեղի կունենա նաեւ Ներկայացուցիչների պալատում։ -Խոսքը մեր երկիր ներդրումների մակարդակի մասին է, որը համեմատելի է պատերազմական ժամանակների հետ,- հայտարարել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մըքանլը՝ հայտարարելով մի քանի օր բանակցություններից հետո հանրապետականների եւ դեմեկրատների, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ Թրամփի բարձրաստիճան խորհրդականների միջեւ համաձայնության ձեռքբերման մասին։ -Մենք այդ նախագիծն այսօր ավելի ուշ կընդունենք,- ասել է նա։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումըրը հայտարարել է, որ խոսքը ամերիկյան պատմության մեջ օգնության ամենամեծ փաթեթի մասին է՝ նախաձեռնությունը անվանելով հիվանդանոցների եւ բժշկական կարիքների համար Մարշալի պլան։ Մըքանըլի խոսքերով՝ փաթեթը ենթադրում է օպերատիվ վճարումներ, որոնք պետք է օգնեն ամերիկացիներին մուծել հաշիվները, եթե նրանց աշխատանքից ազատեն համաճարակի ժամանակ, ընդլայնում է գործազրկության վճարները եւ թույլ է տալիս արտակարգ վարկեր տրամադրել փոքր բիզնեսին։ Ակնկալվում է, որ այլ դրույթները կներառեն 350 մլրդ դոլարի ընդհանուր գումարով վարկերի տրամադրում փոքր բիզնեսին եւ 250 մլրդ դոլարի գործազրկության նպաստների մեծացում։ Շումըրն ասել է, որ փաթեթը նաեւ նախատեսում է 100 մլրդ դոլար տալ հիվանդանոցներին եւ առողջապահության համակարգերին, ինչպես նաեւ լրացուցիչ գումարներ առողջապահության այլ կարիքների համար։ Եւս 150 մլրդ դոլար կուղղվի որպես համաճարակի դեմ պայքարի օգնություն նահանգներին եւ քաղաքապետարաններին։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.