A+ A A-

June 2012

12 June 2012

Բրիտանիայի վարչապետն ու նրա կինը երեխային մոռացել են փաբում

12 12ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ նրա կինը՝ Սամանտան, պատահաբար իրենց ութամյա երեխային մոռացել են փաբում՝ չնկատելով, որ նա զուգարան է գնացել: Դեպքը տեղի է ունեցել Բակինգհեմշիր կոմսությունում` վարչապետի նստավայրից ոչ հեռու: Իրենց ծանոթների հետ ճաշելով՝ Քեմերոնները գնացել են մեքենա նստելու: Ինքը՝ վարչապետը, մեքենա է նստել թիկնապահներից մեկի հետ՝ կարծելով, որ Նենսին մոր հետ է: Սամանտան իր հերթին, վերցնելով մյուս երեխաներին՝ 6-ամյա Արթուրին եւ 22 ամսական Ֆլորենսին, կարծել է, թե ավագ դուստրը հոր հետ է: Վարչապետի մամուլի ծառայության տվյալներով՝ վարչապետը եւ նրա կինը հասկացել են, որ երեխային փաբում են թողել միայն տուն գալուց հետո: Նրանք սարսափահար զանգահարել են փաբ, որտեղ նրանց ասել են, որ Նենսիի հետ ամեն ինչ կարգին է: Քեմերընն անմիջապես մեկնել է փաբ եւ վերցրել երեխային: Ընդհանուր առմամբ, երեխան առանց ծնողների մնացել է 15 րոպեRead more

Սոչիում հայ գործարարի են սպանել

11 11Սոչիում մոտոցիկլավարը հընթացս գնդակահարել է հայազգի գործարար Գրիկո Դարաչյանին, ով տեղում մահացել է: Գործարարն իր Lexus-470 մակնիշի մեքենայով անցնելիս է եղել Օլիմպիական պուրակի մոտով, երբ նրան է հավասարվել սեւազգեստ մի մոտոցիկլավար, ով հանելով զենքը` մի քանի կրակոց է արձակել գործարարի մեքենայի ուղղությամբ: Ստացված հրազենային վնասվածքներից Դարաչյանը տեղում զոհվել է: Դեպքի վայրում աշխատել են իրավապահները: Քննիչները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է եղել եւ կապված է նրա ձեռնարկատիրական գործունեության հետ:  Read more

Սպիտակում երիտասարդը խեղդվել է եղբորը փրկելիս

10 10  Երեկ` հունիսի 10-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի Համոյի օբյեկտ-ի տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Նրանք լճակում իրականացնում են որոնողական-փրկարարական աշխատանքներ: Ավելի ուշ պարզվել է, որ ջրահեղձ եղածը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Վաչագանի Կնյազյանն է: Գագիկ Շամշյանի տեղեկություններով, խեղդվողը փորձել է փրկել ավելի վաղ ջուրը մտած եղբորը, սակայն մոտենալ փորձել է հակառակ ափից: Նրան չի հաջողվել մոտենալ եղբորը, որին, սակայն, փրկել են նրան ավելի մոտ գտնվող մարդիկ: Իսկ Հարություն Կնյազյանն այնուհետեւ չի կարողացել դուրս գալ ջրից: Read more

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

9 999Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 9-ի կեսգիշերին, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում` Իջեւանի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կրակահերթերը պարբերական բնույթ չեն կրել, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Հայաստանի զինված ուժերը անշեղորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները եւ վստահորեն պաշտպանություն իրականացնում շփման գծի ողջ երկայնքով: Իսկ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ վերջին մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:   Read more

Դեռահասներն ավերել են Ուկրաինայի նախկին վարչապետի տունը

8 888Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի Կալիֆոռնիայի առանձնատունը դեռահասները թալանել էին : Associated Press-ի փոխանցմամբ, Մըրին շրջանում գտնվող Լազարենկոյի անբնակ տանը մայիսի 27-28-ին մոտ 100 դեռահասներ երեկույթ են կազմակերպել: Դրա ընթացքում նրանց հաջողվել է ավերել մի քանի սենյակ եւ մինչ ոստիկանության ժամանելը թաքնվել: Ոստիկանության տվյալներով՝ երեկույթից հետո առանձնատնից անհետացել է Պաբլո Պիկասոյի առնվազն 30-ից՛40 հազար դոլար արժողությամբ լիտոգրաֆիան որն այսոր գտել էլ է մի քաղաքացի եւ հանձնել ոստիկանությանը, ինչպես նաեւ 5000 դոլար ընդհանուր արժողությամբ արծաթե մոմակալներ, նոութբուքեր, կաշվե վերարկուներ: 2012թ. ապրիլին Մըրինի իշխանությունները հայտարարել էին, որ Լազարենկոն առանձնատան համար պարտք է 2.1 մլն դոլար: Այդ գումարի մեջ են մտնում տան եւ հողի համար չվճարված հարկերը: Հաղորդվում էր, որ եթե պարտքը չմարվի, ապա արդեն օգոստոսին այն աճուրդի կհանեն: Նախկին վարչապետը գտնվում է բանտում Ուկրաինայում: 

Read more

Խոշոր գործողություն մանկապիղծների դեմ

7 chiledpԱՄՆ-ում ձերբակալել են մանկական պոռնոարդյունաբերությանը մասնակից 190 մարդու: Օրայըն գործողության ընթացքում ձերբակալվել են մարդիկ, որոնք պահել, փոխանցել եւ կամ արտադրել են մանկական պոռնոգրաֆիա, բացի այդ, փրկվել են պոռնոարդյունաբերության մեջ ներգրավված 18 երեխաներ: Ձերբակալվածներ կան նաեւ Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆիլիպիններում: Գործողություններին մասնակցել են նաեւ Շվեդիայի, Սերբիայի եւ Նիդեռլանդների իրավապահ մարմինները: Միչիգընում ձերբակալվածներից մեկի մոտ շուրջ 1200 արգելված պատկերներ եւ 109 տեսագրություն են հայտնաբերել: Մյուսը` Լուիզիանայի 35-ամյա բնակիչը, բռնաբարել է իր խնամքին հանձնված երեխային եւ իր գործողությունները նկարահանել տեսախցիկով:  Read more

Հնդիկ զինվորականը սպանել է ընտանիքին եւ ինքնասպան եղել

 

6 hndikՀնդիկ նախկին զինվորական Ավթար Սինգը, սպանել է իր կնոջն ու երկու երեխաներին, ապա ինքնասպան է եղել Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքից ոչ հեռու գտնվող Սելմա բնակավայրում: Reuters-ի փոխանցմամբ, Սինգհի ընտանիքի անդամները սպանվել են գլխին արձակված կրակոցներով: Նա սպանել էր 15 եւ 3 տարեկան որդիներին ու կնոջը, ապա ինքնասպան եղել: Սինգհը վիրավորել է նաեւ մեկ 17-ամյա երիտասարդի, որը ողջ է մնացել, սակայն ծանր վիճակում է: Սինգհն ինքն է զանգել ոստիկանություն եւ հայտնել, որ 4 մարդ է սպանել ու պատրաստվում  է ինքնասպանություն գործել: Հնդկական բանակի մայոր Սինգհը 1996-ին մեղադրվել է հնդիկ քաղաքական ակտիվիստի սպանության համար: ԱՄՆ-ում նա տրանսպորտային ընկերություն ուներ: 2011-ին նա ձերբակալվել էր ընտանեկան բռնության համար: Read more

Նախկին նախարարը հարաբերությունների կարգավորման օգտին

3 nnnnԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերրին կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: -Ես չեմ խոսում կառավարության անունից, բայց իմ անունից կասեմ, որ կուզենայի ԱՄՆ-ի եւ Իրանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնում,- ասել է նա: Պենտագոնի նախկին ղեկավարի կարծիքով՝ դիվանագիտական հարաբերությունները դրական կազդեին եւ ԱՄՆ-ի, եւ Իրանի վրա: ԱՄՆ-ի եւ Իրանի դիվանագիտական հարաբերությունները խզվել են այն բանից հետո, երբ Իրանում իսլամական հեղաշրջում է տեղի ունեցել: Դրա հետ մեկտեղ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Իրանի հետ հանդիպման արդյունքները եւ դրանք որակել հիասթափեցնող:   Read more

Դատախազությունը հետաքննում է տեղեկատվական արտահոսքը

2 holderԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ նշանակվել են երկու դատախազներ, որոնք զբաղվելու են կառավարությունից կարեւոր տեղեկությունների արտահոսքի գործով։ BBC-ի փոխանցմամբ, Հոլդերն ասել է, որ գաղտնի տեղեկությունների տարածումը կարող է լուրջ հարված հասցնել երկրի ազգային անվտանգությանը։ Վերջին ժամանակներս մամուլում են հայտնվել Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած կիբերպատերազմի, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների կողմից Ալ-Քաիդա-ի կողմից կազմակերպվող ահաբեկչության կանխման մասին տեղեկություններ։ Ավելի վաղ նախագահ Օբաման հերքել էր, որ վարչակազմը տարածում է այս տեղեկությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար։  Read more

Ահաբեկիչները գլխագին են սահմանել Օբամայի համար

1  urtՍոմալիի գրոհայինները 10 ուղտ պարգեւատրում են նշանակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար: AFP-ի փոխանցմամբ, նման կերպ են գրոհայինները պատասխանել Պետքարտուղարության հայտարարությանը, համաձայն որի առաջարկվում է 33 մլն դոլար պարգեւատրել Ալ-Շաբաբ խմբավորման յոթ ղեկավարներին գտնելու համար: Իսլամիստները նաեւ 10 աքաղաղի եւ 10 հավի չափով պարգեւ են նշանակել պետքարտուղար Հիլրի Քլինթոնի վերաբերյալ տեղեկատվության համար: -Ոչ մի նորություն չկա, որ անհավատները վճարում են մուսուլման առաջնորդների սպանության համար: Նրանք ուղտեր են առաջարկել Մուհամեդ առաքյալի գլխի համար,- հայտարարել է խմբավորման ներկայացուցիչը: Ալ-Շաբաբի առաջնորդներին գտնելու համար նշանակված պարգեւի մասին Պետդեպարտամենտը հայտնել է հունիսի 7-ին: Այդ խմբավորումը պատասխանատու է Սոմալիում հազարավոր խաղաղ բնակիչների մահվան համար: ԱՄՆ-ում Ալ-Շաբաբն ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel