Created on Tuesday, 12 June 2012 03:34 Written by AMGA TV
Հնդիկ նախկին զինվորական Ավթար Սինգը, սպանել է իր կնոջն ու երկու երեխաներին, ապա ինքնասպան է եղել Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքից ոչ հեռու գտնվող Սելմա բնակավայրում: Reuters-ի փոխանցմամբ, Սինգհի ընտանիքի անդամները սպանվել են գլխին արձակված կրակոցներով: Նա սպանել էր 15 եւ 3 տարեկան որդիներին ու կնոջը, ապա ինքնասպան եղել: Սինգհը վիրավորել է նաեւ մեկ 17-ամյա երիտասարդի, որը ողջ է մնացել, սակայն ծանր վիճակում է: Սինգհն ինքն է զանգել ոստիկանություն եւ հայտնել, որ 4 մարդ է սպանել ու պատրաստվում է ինքնասպանություն գործել: Հնդկական բանակի մայոր Սինգհը 1996-ին մեղադրվել է հնդիկ քաղաքական ակտիվիստի սպանության համար: ԱՄՆ-ում նա տրանսպորտային ընկերություն ուներ: 2011-ին նա ձերբակալվել էր ընտանեկան բռնության համար: