Financial Times-ը հրապարակել է Աշխարհի երկրների աղքատության ամենամյա ինդեքսը: Թափ-20-յակի առաջին եռյակում են հայտնվել աֆրիկյան պետությունները` Զիմբաբվեն` 100.6 տոկոս աղքատության ինդեքսով, Լիբերիան` 95 տոկոս, եւ Բուրկինա-Ֆասոն 80.6 տոկոս ինդեքսով: Այս երկրներում բնակչության 70 տոկոսից ավելին չունեն աշխատանք ու ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Այնուհետ հաջորդում են Թուրքմենստանը, Ջիբութին, Նամիբիան, Եմենը, Նեպալը, Կոսովոն: Տասնյակը եզրափակում է Բելոռուսը:
Le Monde-ի փոխանցմամբ, Չինաստանի Չենգդու քաղաքի 27-ամյա բնակիչը դարձել է BMW մեքենայի դրա սեփականատերը 4 օր եւ 3 գիշեր չբաժանվելով մեքենայից: Սոնգ Չանգջիանգը հաղթել է Ո՞վ կարող է ձեռքը պահել BMW-ի վրա մրցույթում: Գերմանական ավտոարտադրողի կազմակերպված մրցույթին մասնակցել է ավելի քան 120 մարդ: Հաղթող է դարձել նա, ով ամենաերկարն է ձեռքը պահել մեքենայի ապակուն կպած: Մրցաշարի մասնակիցները նշել են, որ յուրաքանչյուր 4 ժամը մեկ մասնակիցներին 15 րոպեանոց ընդմիջում է տրվել: Ես հաղթեցի, բայց վերջում այնքան էի թուլացել, որ նույնիսկ չէի կարողանում ուտել,- ասել է Սոնգը հավելելով, որ եթե նույնիսկ մրցանակը մեկ միլիոն դոլար լինի այլեւս նման մրցույթի չի մասնակցի:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ կարող է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշը: Գործակալությունը նման քայլի կդիմի, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը եւ հաստատել ֆիսկալ կոնսոլիդացման հուսալի ծրագիր: ԱՄՆ-ը AAA վարկանիշով միակ երկիրն է, որը մինչ այժմ չունի ֆիսկալ կոնսոլիդացման ծրագիր, իսկ պետպարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ միջնաժամկետ հեռանկարներում կարող է միայն աճել,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Նշենք, որ ամերիկյան տնտեսության աճը 2012 թ. առաջին քառորդում կազմել է 1.9 տոկոս: Նախորդ քառորդում ԱՄՆ համախառն ներքին արդյունքի աճը կազմել էր 3 տոկոս: Հիշեցնենք. 2011 թ. օգոստոսին Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրեց ԱՄՆ վարկային վարկանիշը AAA-ից AA+՝ բացասական կանխատեսումով:
Corriere della Sera-ն գրում է, որ կաթում պարունակվող բնական բաղադրիչները, ըստ գիտնականների, կարող են պաշտպանել ճարպակալումից` անգամ բարձր կալորիական սննդի օգտագործման պարագայում: Նման անսպասելի եզրահանգման են եկել Լոզանի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները: Հետազոտողները հաղորդում են կաթում առկա նիկոտինամիդի զարմանալի առանձնահատկությունների մասին: Նիկոտինամիդ ռիբոզիդ ստացող մկները, որոնք միաժամանակ բարձր կալորիականություն ունեցող սնունդ են ընդունել, պաշտպանվել են ճարպակալումից: Նրանք նաեւ լավ ցուցանիշներ են արձանգրել վազքի մեջ` մկանների բարձր տոկունություն պատճառով,ասված է հոդվածում:
Powerd by Bloogie