Logo

Articles

Չինացին շահեց BMW-ն

Created on Sunday, 10 June 2012 18:16 Written by AMGA TV

163 Le Monde-ի փոխանցմամբ, Չինաստանի Չենգդու քաղաքի 27-ամյա բնակիչը դարձել է BMW մեքենայի դրա սեփականատերը 4 օր եւ 3 գիշեր չբաժանվելով մեքենայից: Սոնգ Չանգջիանգը հաղթել է Ո՞վ կարող է ձեռքը պահել BMW-ի վրա մրցույթում: Գերմանական ավտոարտադրողի կազմակերպված մրցույթին մասնակցել է ավելի քան 120 մարդ: Հաղթող է դարձել նա, ով ամենաերկարն է ձեռքը պահել մեքենայի ապակուն կպած: Մրցաշարի մասնակիցները նշել են, որ յուրաքանչյուր 4 ժամը մեկ մասնակիցներին 15 րոպեանոց ընդմիջում է տրվել: Ես հաղթեցի, բայց վերջում այնքան էի թուլացել, որ նույնիսկ չէի կարողանում ուտել,- ասել է Սոնգը հավելելով, որ եթե նույնիսկ մրցանակը մեկ միլիոն դոլար լինի այլեւս նման մրցույթի չի մասնակցի:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.