amga.tv

Switch to desktop Register Login

All articles

16 July 2012

Հավկիթ կերեք եւ նիհարեք

havkith 2Լուիզիանա նահանգի Փենինգթըն կենտրոնի կենսաբժիշկները նիհարողներին խորհուրդ են տվել հավկիթ ուտել, քանի որ այն բարձրորակ սպիտակուցներ է պարունակում եւ թույլ տալիս ավելի երկար մնալ առանց սնվելու: Իրենց տեսությունը հաստատելու համար գիտնականները փորձեր են կատարել: Նրանք հրավիրել են 20 կամավորների, որոնք տառապում էին ճարպակալումից: Նրանց բաժանել են երկու խմբի, մի խումբը նախաճաշին հացահատկային ուտելիքներ է կերել, մյուսը` հավկիթ: Արդեն մի քանի ժամ անց երկրորդ խմբում ընդգրկվածները ավելի քիչ քաղցած են եղել, քան առաջին խումբը: Read more

13 July 2012

Մենակության զգացումը փոխանցվում է

lone 3Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մենակության զգացումը վիրուսային հիվանդությունների նման կարող է փոխանցվել այլ մարդկանց: Չիկագոյի, Հարվըրդի, ինչպես նաեւ Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները վերլուծել են Մասսաչուսեթս նահանգի Ֆրեյմինհըմ քաղաքի մոտ 5000 բնակչի տվյալները: Այս տվյալների հիման վրա գիտնականները կառուցել են մարդկանց փոխհարաբերությունների գրաֆիկական սխեմա, որը պարունակել է նաեւ տեղեկատվություն ընկերների կորստի եւ միայնության մասին: Սխեման ցույց է տվել, որ միայնակ մարդիկ, ժամանակի ընթացքում կորցնելով սոցիալական կապերը, միայնությամբ են վարակում նաեւ իրենց ընկերներին: Պարզվել է նաեւ, որ միայնակ մնալու ռիսկը մեծապես կախված է ոչ թե բարեկամական հարաբերություններից, այլ ընկերախմբի փոփոխությունից: Read more

Ո՞վ է գնել «Ճիչ» նկարարը

Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ ռեկորդ էր սահմանել , գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լիոն Բլեյքը։ Ինքը՝ Բլեյքը, եւ նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։ 

acree-6Հիշեցնենք, որ Մանկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո Ճիչի 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։ Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաեւ նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխ» նկարը։ Read more

Ամենաթանկարժեք ուտելի աղանդերը

Screen Shot 2012-07-13 at 3.22.31 AMLe Monde-ի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում օրերս արտառոց կեքս են ներկայացրել, որն աշխարհում ամենաթանկարժեք ուտելի աղանդերն է ճանաչվել: Հրուշակեղենը գնահատվել է հազար դոլար: Նման գինը պայմանավորված է նրանով, որ Golden Phoenix անունով կեքսը պատրաստված է իտալական թանկարժեք Premium Amedei Porcelena տեսակի շոկոլադից, բարձրորակ եւ օրգանական ալյուրից, ուտելի ոսկուց: Շեֆ-խոհարար Յուսուֆ Ալին հպարտ է իր գլուխգործոցով եւ պատրասվում է այն վաճռքի հանել ոչ միայն հարազատ Դուբայում, այլեւ Եվրոպայում: Աղանդերը մատուցվում է ելակի հետ, ոսկե գդալով եւ ափսեով: Read more

Սան-Բեռնարդինոն սնանկ է ճանաչվել

sanber 3Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի քաղաքյին խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթեր ներկայացնել սնանկության վերաբերյալ: Այսպիսով, վերջին երեք շաբաթների ընթացքում սա ամերիկյան քաղաքի սնանկություն հայտարարելու երրորդ դեպքն է: Խոսքը 210 հազար բնակչությամբ քաղաքի մասին է, որ գտնվում է Լոս Անջելեսից 65 մղոն հեռավորության վրա: Համաձայն սնանկության մասին ամերիկյան օրենքի 9-րդ հոդվածի, քաղաքը դեռ մեկ ամիս ժամանակ ունի, որ վերականգնի իր ակտիվներն ու կարողանա գոյատեւել: Քաղաքի բնակիչները մտահոգվել են, սակայն քաղաքային իշխանություններն ու քաղաքապետ Փաթրիք Ջեյ. Մորրիսը չեն բացառում, որ կարող է հրաշք լինել, եւ Սան Բեռնարդինոն փրկվի սնանկ հայտարարվելու հեռանկարից: Read more

10 July 2012

Հայտնաբերվել են Կարավաջիոյի անհայտ նկարները

carav 4Իտալացի արվեստաբանները հայտնաբերել են Միքելանջելո Կարավաջիոյի շուրջ հարյուր ուրվանկարներ ու մի քանի կտավներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել: Ինչպես տեղեկացրել է ԱՆՍԱ գործակալությունը, գործերն ստեղծվել են 1584-1588թթ.-ին, երբ պատանի նկարիչը նկարչություն էր սովորում Միլանում: Երիտասարդ Կարավաջիոյի ուրվանկարներն ու կտավները գտել են նկարիչ Սիմոնե Պետերցանոյի աշակերտների աշխատանքների թվում, որի արվեստանոցում ապագա վարպետը ուսանել է 13 տարեկանից: Հայտնաբերված ստեղծագործությունների արժեքը գնահատվում է 700 մլն եվրո: Read more

07 July 2012

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

hotel 22012 թվականի ամռան ամենաթանկ գների վարկանիշում առաջին տեղերում են Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցները: Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցների սովորական երկտեղանոց համարի համար գինը հուլիսին կարժենա 300 դոլար, ինչը կպահպանվի առաջիկա երկու ամիսներին: Դրան հաջորդում են Թել Ավիվը, Սան Ֆրանցիսկոն, Էդինբուրգը, Կաննը եւ Վենետիկը, որտեղ հյուրանոցում մեկ գիշերվա համար պետք է վճարել միջինը 230-250 դոլար: Փարիզը եւ Օսլոն եզրափակում են ամենաթանկ քաղաքների ցանկը` 210 դոլար: 100 դոլար արժողությամբ հասանելի համարների շարքում տեղակայվել են Բանգկոկի, Կուալա Լումպուրի, Դելիի, Պորտոյի, Բուխարեստի եւ Կահիրեի հյուրանոցները: Իսպանիայում մինչեւ 50 դոլարով կարելի է մնալ Գրենադայի եւ Սեւիլիայի հյուրանոցներում:   Read more

Ինչ անուն տալ նորածնին

baby 3Վզգլյադը հայտնում է, որ ծնողները սովորաբար երեխաների համար այնպիսի անուններ են ընտրում, որոնք սովորաբար գեղեցիկ հնչեղություն են ունենում ազգանունների եւ հայրանունների հետ: Լինում են նաեւ դեպքեր, երբ երեխաներին անվանակոչում են հարազատների, մոտ ազգականների անուններով: Ռուս մասնագետները պնդում են, որ պետք չէ երեխաներին այն մարդկանց անուններ տալ, ովքեր դժբախտ ճակատագիր են ունեցել: Երեխաներին անուն տալուց առաջ անհրաժեշտ է իմանալ անվան նշանակությունը, տալ այնպիսի մարդու անուն, ով իր կյանքում մեծ հաջողությունների է հասել, եւ իր մահից հետո բարի համբավ է թողել: Երջանիկ են համարվում նաեւ այն երեխաները, ովքեր սրբերի անուններ ունեն, ինչպես նաեւ նրանք, ում անունները եզակի են եւ քիչ են հանդիպում:   Read more

Համբույրը օգնում է նիհարել

kiss 3Բեռլինի համալսարանի հոգեբանները ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց ժամանակ, մասնավորապես, պարզվել է, որ ռոմանտիկ համբույրը ոչ միայն հուզական պոռթկում է, այլ ակտիվացնում է մի շարք հորմոնների գործունեությունը: Օրինակ` ապացուցվել է, որ համբուրվող զույգի արյան մեջ կրճատվում է կորտիզոլի մակարդակը, որը սթրեսային վիճակներ է առաջացնում, եւ ավելանում օքսիտոցինի` վստահության կամ սիրո հորմոնի խտությունը: Պարզվել է նաեւ, որ համբույրն օգնում է նիհարել: Մասնագետների հաշվարկով` կրքոտ համբույրի 2 րոպեի ընթացքում կարելի է կորցնել 2 կալորիա: Այն նաեւ դեմքի կնճիռների հիանալի պրոֆիլակտիկա է` գործի է դնում դեմքի մոտ 30 մկան: Հոգեբանները պարզել են, որ առավոտյան երեք 20 վայրկյանանոց համբույրն կարող է ռոմանտիկ տրամադրությունը պահպանել ողջ օրվա ընթացքում:   Read more

06 July 2012

Աշխատատեղերի ստեղծման տեմպերը դանդաղել են

joggg 2Միացյալ Նահանգներում հունիսի 80 հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել, ինչը 10 հազարով պակաս է փորձագետների կանխատեսումներից: Ամերիկյան մասնավոր ընկերություններն աշխատանքի են ընդունել 84 հազար մարդու, իսկ պետական հաստատություններն ազատել են 4 հազարի: Մինչդեռ մայիսին ստեղծվել էր 105 հազար աշխատատեղ: Գործազրկությունը մնացել է նույն` 8,2 տոկոս ցուցանիշի վրա: Այս տվյալները վկայում են այն մասին, որ երկրում աշխատատեղերի ստեղծման գործընթացն արդեն երրորդ ամիսն է, ինչ թույլ ցուցանիշներ է գրանցում, ինչպես նաեւ խոչընդոտ ստեղծում նախագահ Օբամայի կողմից արվող այն հայտարարությունների համար, որոնց համաձայն նախագահի պաշտոնն իր կողմից զբաղեցնելուց հետո երկրի տնտեսական իրավիճակը բարելավվել է: Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում նախագահ Օբամայի մրցակից Միթ Ռոմնին անընդունելի բարձր է անվանել գործազրկության մակարդակը՝ շեշտելով, որ նախագահի կողմից ընդունված միջոցառումները չեն նպաստել Ամերիկան աշխատանքի վերադարձնելուն: Աշխատաշուկայի եւ գործազրկության վերաբերյալ հրապարակվող զեկույցները դարձել են աշխարհի խոշորագույն տնտեսությունում տիրող իրավիճակի ծանրաչափ եւ կարեւոր դեր ունեն նախընտրական պայքարում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version