Logo

Articles

Համբույրը օգնում է նիհարել

Created on Saturday, 07 July 2012 00:33 Written by AMGA TV

kiss 3Բեռլինի համալսարանի հոգեբանները ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց ժամանակ, մասնավորապես, պարզվել է, որ ռոմանտիկ համբույրը ոչ միայն հուզական պոռթկում է, այլ ակտիվացնում է մի շարք հորմոնների գործունեությունը: Օրինակ` ապացուցվել է, որ համբուրվող զույգի արյան մեջ կրճատվում է կորտիզոլի մակարդակը, որը սթրեսային վիճակներ է առաջացնում, եւ ավելանում օքսիտոցինի` վստահության կամ սիրո հորմոնի խտությունը: Պարզվել է նաեւ, որ համբույրն օգնում է նիհարել: Մասնագետների հաշվարկով` կրքոտ համբույրի 2 րոպեի ընթացքում կարելի է կորցնել 2 կալորիա: Այն նաեւ դեմքի կնճիռների հիանալի պրոֆիլակտիկա է` գործի է դնում դեմքի մոտ 30 մկան: Հոգեբանները պարզել են, որ առավոտյան երեք 20 վայրկյանանոց համբույրն կարող է ռոմանտիկ տրամադրությունը պահպանել ողջ օրվա ընթացքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.