Le Monde-ը հայտնում է, որ Իրանի կառավարությունը կանանց արգելել է սրճարաններում, բարերում ու ռեստորաններում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը դիտել տղամարդկանց ընկերակցությամբ: Իշխանությունների կարծիքով` այդ միջոցառումները կարող են վնասել կանանց բարոյական նկարագիրը: -Դա անհամատեղելի իրավիճակ է, երբ կանայք ու տղամարդիկ ֆուտբոլ են դիտում միասին: Տղամարդիկ ֆուտբոլ դիտելիս իրենց գռեհիկ են պահում ու թույլ են տալիս կեղտոտ կատակներ,- ասել է Իրանի փոխոստիկանապետ Բախման Կարգարը` հավելելով, որ այդ իսկ պատճառով կանայք չպետք է ֆուտբոլ դիտեն նման շրջապատում: -Կարծում եմ` կանայք պետք է շնորհակալ լինեն նման որոշման համար,- ասել է Կարգարը: Read more
AMGA, Armenian Media Group of America, established in November of 1999, has earned a well deserved popularity in Southern California. Its daily produced programs air on basic cable systems such as Charter Communications. AMGA broadcasts in Armenian, Russian, and English for twenty four hours, seven days a week. AMGA viewers can enjoy a wide variety of entertainment programs, and guest appearances comprised of politicians, lawyers, doctors, businessmen, and artists from all over. Due to the rise in immigration to the United States, especially in Glendale, Los Angeles, Southern California, and the USA in general, AMGA makes it’s daily produced programs available not only on Southern California’s cable system, but also all over the U.S., Canada, and Mexico through the GlobeCastWorld TV satellite. Read more
Harmony TV. Ամեն ինչ արվեստի մասին: Հարմոնիան մարդկության, մտքի եւ էներգիայի շարունակականության տեսությունն է տիեզերքի հետ հավասարակշռության մեջ: Եւ հավատարիմ այս խոսքերին, մենք ամեն շաբաթ, 14 անգամ եթեր ենք դուրս գալիս` մեր հանդիսատեսին պատմելու մշակույթի ու ճարտարապետության, քանդակագործության եւ գեղանկարչության գլուխգործոցների մասին, ներկայացնելու համաշխարհային հռչակ վայելող արվեստագետների ավանդը համաշխարհային պատմության մեջ: Harmony TV-ն Ձեզ է ներկայացնում ամեն ինչ` անտիկ դարերից մինչ մեր օրերը, Վերածննդի դարաշրջանից մինչեւ ժամանակակից արվեստի գլուխգործոցներ: Harmnoy TV- աշխարհահռչակ երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, տեսարժան վայրեր: Արվեստը մեզ հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու, լինելու ավելի ներդաշնակ մոլորակի, շրջապատող միջավայրի ու մարդկության հետ: Ասում են. «Արվեստը դա այն է, ինչ մեզ ավելի խելացի եւ կատարյալ է դարձնում»: Արվեստը մեր կյանքի մի զգալի մասն է, յուրաքանչյուր մարդու մարդու կյանքի մի զգալի հատվածը, անգամ եթե նա ինքն էլ չի խորհել այդ մասին: Արվեստն առաջին հերթին զգացմունք է: Իզուր չի ասել Պոլ Սեզանը. «Արվեստի ստեղծագործությունները, որոնց մեջ չկա էմոցիա, արվեստ չեն»: Իսկ Էդգար Դեգան նշում էր. «Արվեստն այն չէ, ինչ դուք տեսնում եք, այլ այն, ինչ դուք անում եք, բայց տեսնում են մյուսները»: Նայեք ձեր շուրջը, հենց հիմա: Ամեն ինչ արվեստ է, ամեն ինչ հավասարակշռության մեջ է: Ցանկացած իր էլ արվեստի ստեղծագործություն է: Միգուցե այն ստեղծվել է երեկ` անհայտ մի բանվորի կողմից, կամ մի քանի հարյուրամյակ առաջ` ճանաչված որեւէ արվեստագետի ձեռամբ: Արվեստն ամենուր է, մշակույթն ամենուր է: Եւ մեր առաքելությունն է այդ մասին պատմել Ձեզ, բացահայտել Ձեզ համար կյանքի գեղեցկությունը: Harmony TV-ի հետաքրքրության շրջանակները բազմազան են: Մենք ձեզ ներկայացնում ենք այն ամենը, ինչը, մեր կարծիքով, կարող է գեղեցկացնել Ձեր կյանքը` գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երգարվեստ, կինո եւ թատրոն: Արվեստի այս տեսակներից յուրաքանչյուրն ի զորու է ինչ-որ բան փոխելու Ձեր հոգում: «Գեղանկարչությունը բնության թոռնուհին է: Այն կապված է Աստծո հետ»,- հարյուրամյակներ առաջ ասել է մեծն Ռեմբրանդտը: Իսկ մենք կարող ենք մեծ գեղանկարչի այս բառերը տարածել այն ամենի վրա, ինչը հուզում է մեզ, ուրախություն եւ թրթիռ պարգեւում: Այսօր հեռուստատեսային եթերում կարելի է լսել ցանկացած երաժշտություն, իսկ մենք մեր հեռուստադիտողին ենք ներկայացնում ամենալավը, որ ստեղծվել է մարդկության պատմության ընթացքում` դասական եւ ժամանակակից, ժողովրդական եւ ռոք: «Նկարիչը նկարներ է ստեղծում կտավի վրա, իսկ երաժիշտը նկարում է լռության վրա»,- ասում էր Լեոպոլդ Ստոկովսկին: Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք գեթ մի փոքր բան անել մեր հանդիսատեսի համար: Դիտեք մեզ, դիտեք Harmony TV-ին «AMGA» հեռուստաընկերության եթերում շաբաթը 7 օր, առավոտյան ժամը 9-ին եւ շաբաթը 5 օր երեկոյան ժամը 9-ին, մաքրեք Ձեր հոգին, լսեք իսկական երաժշտություն, ծանոթացեք իսկական արվեստի հետ: Մենք Harmony TV-ն ենք, եւ աշխատում ենք Ձեզ համար: Read more
Financial Times-ը հրապարակել է Աշխարհի երկրների աղքատության ամենամյա ինդեքսը: Թափ-20-յակի առաջին եռյակում են հայտնվել աֆրիկյան պետությունները` Զիմբաբվեն` 100.6 տոկոս աղքատության ինդեքսով, Լիբերիան` 95 տոկոս, եւ Բուրկինա-Ֆասոն 80.6 տոկոս ինդեքսով: Այս երկրներում բնակչության 70 տոկոսից ավելին չունեն աշխատանք ու ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Այնուհետ հաջորդում են Թուրքմենստանը, Ջիբութին, Նամիբիան, Եմենը, Նեպալը, Կոսովոն: Տասնյակը եզրափակում է Բելոռուսը:
Read moreՖրանսիայի իրավապահները Ինտերպոլի եւ Եվրապոլի աջակցությամբ, մաստաբային հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալել են հանցավոր խմբավորման 21 անդամի: Ինտերպոլի տվյալներով, ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են: Հանցավոր խմբավորումը գործել է հյուսիսային Ֆրանսիայում եւ Բելգիայում եւ նրա ակտիվում կա շուրջ 300 կողոպուտ: Իսկ Վիետնամի Հո Շի Մին քաղաքի մաքսային ծառայությունը 239 հազար դոլար արժողությամբ 1400 հատ ադամանդ է հայտնաբերել ոմն հայ տղամարդու մոտ, ով փորձել է մաքսանենգ ճանապարհով թանկարժեք իրերը Թայլանդից Վիետնամ տեղափոխել: Թան Սոն Նհաթ օդանավակայանի աշխատակցի խոսքով` քննությունը ցույց է տվել, որ մայիսի 29-ին հայ տղամարդու ճամպրուկում հայտնաբերվածն ադամանդներ են: Նա ձերբակալվել է Թայլանդից ժամանելուց հետո, երբ լրացնում էր փաստաթղթերը եւ չէր նշել ադամանդների առկայության մասին:
Read more
Le Monde-ի փոխանցմամբ, Չինաստանի Չենգդու քաղաքի 27-ամյա բնակիչը դարձել է BMW մեքենայի դրա սեփականատերը 4 օր եւ 3 գիշեր չբաժանվելով մեքենայից: Սոնգ Չանգջիանգը հաղթել է Ո՞վ կարող է ձեռքը պահել BMW-ի վրա մրցույթում: Գերմանական ավտոարտադրողի կազմակերպված մրցույթին մասնակցել է ավելի քան 120 մարդ: Հաղթող է դարձել նա, ով ամենաերկարն է ձեռքը պահել մեքենայի ապակուն կպած: Մրցաշարի մասնակիցները նշել են, որ յուրաքանչյուր 4 ժամը մեկ մասնակիցներին 15 րոպեանոց ընդմիջում է տրվել: Ես հաղթեցի, բայց վերջում այնքան էի թուլացել, որ նույնիսկ չէի կարողանում ուտել,- ասել է Սոնգը հավելելով, որ եթե նույնիսկ մրցանակը մեկ միլիոն դոլար լինի այլեւս նման մրցույթի չի մասնակցի:
Read moreFitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ կարող է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշը: Գործակալությունը նման քայլի կդիմի, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը եւ հաստատել ֆիսկալ կոնսոլիդացման հուսալի ծրագիր: ԱՄՆ-ը AAA վարկանիշով միակ երկիրն է, որը մինչ այժմ չունի ֆիսկալ կոնսոլիդացման ծրագիր, իսկ պետպարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ միջնաժամկետ հեռանկարներում կարող է միայն աճել,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Նշենք, որ ամերիկյան տնտեսության աճը 2012 թ. առաջին քառորդում կազմել է 1.9 տոկոս: Նախորդ քառորդում ԱՄՆ համախառն ներքին արդյունքի աճը կազմել էր 3 տոկոս: Հիշեցնենք. 2011 թ. օգոստոսին Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրեց ԱՄՆ վարկային վարկանիշը AAA-ից AA+՝ բացասական կանխատեսումով:
Read moreCorriere della Sera-ն գրում է, որ կաթում պարունակվող բնական բաղադրիչները, ըստ գիտնականների, կարող են պաշտպանել ճարպակալումից` անգամ բարձր կալորիական սննդի օգտագործման պարագայում: Նման անսպասելի եզրահանգման են եկել Լոզանի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները: Հետազոտողները հաղորդում են կաթում առկա նիկոտինամիդի զարմանալի առանձնահատկությունների մասին: Նիկոտինամիդ ռիբոզիդ ստացող մկները, որոնք միաժամանակ բարձր կալորիականություն ունեցող սնունդ են ընդունել, պաշտպանվել են ճարպակալումից: Նրանք նաեւ լավ ցուցանիշներ են արձանգրել վազքի մեջ` մկանների բարձր տոկունություն պատճառով,ասված է հոդվածում:
Read moreՄասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ստացել է հանրապետականներից իր հակառակորդ կոնգրեսական Ռոն Փոլի որդու՝ Քենտուքի նահանգի սենատոր Ռենդ Փոլի աջակցությունը: Այս մասին Ռենդ Փոլը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Սենատորն իր որոշումը բացատրել է առաջին հերթին նրանով, որ ինքը շատ ընդհանուր բան ունի Ռոմնիի հետ՝ կապված ընտանեկան արժեքների հետ: Ռենդ Փոլը նշել է, որ հանդիպել է Ռոմնիի հետ եւ քննարկել որոշ քաղաքական հարցեր, որոնց շուրջ իրենց հայացքները համընկնում են: Ռոմնին իր հերթին հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է սենատոր Փոլի աջակցությունը: Նշենք, որ Ռոն Փոլը տեխնիկապես մնում է որպես Հանրապետական կուսակցությունից թեկնածու: Սակայն վերլուծաբանների՝ Ռոմնին Թամփայի համագումարում ստանալու է անհրաժեշտ 1144ից ավելի պատվիրակների ձայները, որոնք բավարար են նրա առաջադրման համար:
Read morePowerd by Bloogie