amga.tv

Switch to desktop Register Login

November 2013

30 November 2013

Washington Post թերթի գլխավոր գրասենյակը վաճառվել է

wash 4Grahm Holdings ընկերությունը ամերիկյան Washington Post թերթի գլխավոր գրասենյակը 159  մլն դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող շենքի նոր  սեփականատեր կդառնա Carr Properties ընկերությունը։ Թերթը, որն այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել Amazon.com-ի ղեկավար միլիարդատեր Ջեֆ Բեյզոսը, կշարունակի  տարածքներ վարձակալել շենքում, քանի դեռ նոր վայր ձեռք չի բերել  իր գլխավոր գրասենյակի համար: Washington Post-ը Նահանգներում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր թերթերից մեկն էԱյն առաջինն է տեղեկացրել Ուոթերգեյթսյան սկանդալի մասին, որը հանգեցրել էր նախագահ Ռիչըրդ Նիքսընի պաշտոնանկությանը, ինչպես նաեւ էդվրդ Սնոուդընի բացահայտած Ազգային Անվտանգության Գործակալության գաղտնալսման ծրագրերի մասին: Read more

30 November 2013

Նպաստառուների թիվը նվազում է

unimp 4Գործազրկության նպաստների համար դիմած ամերիկացիների թիվը նվազում է, ինչը վկայում է ամերիկյան աշխատաշուկայում իրավիճակի բարելավման մասին: Աշխատանքի նախարարության պաշտոնական տվյալներով, այս շաբաթ նպաստի համար դիմել են 316 հազար ամերիկացիներ, ինչը 10 հազարով պակաս է նոյեմբերի երկրորդ շաբաթվա տվյալներից եւ ամենացածր ցուցանիշն է վերջին երկու ամսվա ընթացքում: Գործազրկության ցուցանիշները բարելավվում են վերջին վեց ամիսների ընթացքում, իսկ դա նշանակում է, որ աշխատակիցների կրճատումը պակասել է: Դաշնային պահուստային համակարգի վերջին տվյալներով, գործազրկության մակարդակը 7,3 տոկոս է, սակայն վերլուծաբանները կարծում են, որ նոր տվյալներով, այդ ցուցանիշը կնվազիRead more

30 November 2013

Գթասիրտ մարդիկ փրկեցին կնոջը

prkecin 4Գթասիրտ մարդիկ, բարձրացնելով մեքենան վրաերթի ենթարկված կնոջ վրայից, փրկել են նրան:   Տեսանյութում երեւում է, թե ինչպես է էլեկտրական հեծանիվ վարող կինը Չինաստանի Նինգբո քաղաքում խցանումների ժամանակ վրաերթի ենթարկվում: Ավելի քան 10 վարորդ ու հետիոտն շտապել են նրան օգնելու, ովքեր ոստիկանության աշխատակցի հետ միասին բարձրացրել են մեքենան եւ կնոջը հանել մեքենայի տակից:   Այնուհետեւ կինը տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանության սպան ասել է.-Դեպքի վայրում գտնվող բարի մարդիկ մոտեցան եւ օգնության ձեռք մեկնեցին: Կնոջ մարմնի վերեւի մասը մեքենայի հետնամասի տակ էր, եւ նա բարձր գոռում էր: Իսկ վիրավոր կինն ասել է. -Ավելի քան 10 բարեհոգի մարդիկ ինձ հանեցին մեքենայի տակից, ես իսկապես գնահատում եմ նրանց արարքըRead more

30 November 2013

Մաֆիայի պարագլուխը ողջ-ողջ խոզերի կեր է դարձել

 

pig 4Հարավային Իտալիայի մաֆիայի մի խումբ անդամներ բահով հարվածել են հակառակորդին եւ ողջ-ողջ խոզերի կեր դարձրել նրանՖրանչեսկո Ռըկոստան անհետացել էր 2012 թվականի մարտին, սակայն նրա մարմինը չէր հայտնաբերվել:   Ռըկոստայի սպանության մեջ կասկածյալները ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը գաղտնալսել է մարդասպանների հեռախոսազրույցը, ովքեր պարծեցել են, թե ինչպես են սպանել Ֆրանցեսկո Ռակոստային

-Այնքան հաճելի էր լսել, թե ինչպես է նա գոռում,- ասել է մարդասպանը,-իմ կարծիքով նրանից բան չի մնացել: Այդ խոզը հաստատ կարող էր ուտել նրանՈստիկանությունն ասել է, որ Ռակոստայի մարդասպանը ցույց է տվել մաֆիայի կլանի ծայրահեղ անխղճությունն ու դաժանությունը: Ըստ քննիչների՝ մարդասպանները վրեժխնդիր են եղել մաֆիայի պարագլուխ Դոմենիկո Բոնարիգոյի սպանության համար, ում սպանել էին 11 օր առաջ՝ երեք անգամ կրակելով նրա վրա:   

Ռակոստայի սպանությունը Բոնարիգո-Մացագետտի-Փոլիմենի եւ Ֆերարո-Ռըկոստա սինդիկատի միջեւ տասնամյակներ շարունակվող թշնամանքի արդյունքն էRead more

30 November 2013

Մեքսիկայում ազատված պատանի մարդասպանը կապրի ԱՄՆ-ում

ponchito 4Մի քանի տարի առաջ Էդգար Հիմենես Լուգոն դատարանում խոստովանել էր, որ մեքսիկական թմրակարտելի վարձու մարդասպան է եւ բազմաթիվ մարդկանց է սպանել: Օրերս նա ազատ է արձակվել մեքսիկական բանտից, որտեղ անցկացրել է երեք տարի, եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներում բնակության: Հիմենեսը, ով հայտնի է Էլ Պոնչիս մականունով, այժմ ընդամենը 17 տարեկան է: Մեքսիկական լրատվամիջոցների տվյալներով, նա 11 տարեկան է եղել, երբ առաջին անգամ սպանել է իր զոհին: 14 տարեկանում նա ձերբակալվել էր Կուերնավակա քաղաքի օդանավակայանում: Նրա ուղեբեռում երկու ատրճանակ եւ կոկաինի փաթեթներ էին գտել: Պատանի մարդասպանը խոստովանել էր ընդամենը չորս մարդու սպանությունը, թեեւ քննիչները կարծում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է: Մեքսիկական Մորելոս նահանգի օրենքներով նրան առավելագույնը կարող էին դատապարտել երեք տարվա ազատազրկման, եւ այդ ժամկետը լրանալուց հետո դատարանը որոշում է կայացրել ազատել Էլ Պոնչիսին: Քանի որ Հիմենեսը Միացյալ նահանգների քաղաքացի է եւ ծնվել է Սան Դիեգոյում, իրավունք ունի վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա ապրելու է Թեքսըս նահանգի Սան Անտոնիո քաղաքում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Մայքլ Լին հայտնել է, թե Էդգար Հիմենեսի դեպքը ոչնչով չի տարբերվում Նահանգների մյուս հանցագործ քաղաքացիների դեպքերից, եւ իրենք իրավունք չունեն արգելել նրա վերադարձը Միացյալ ՆահանգներRead more

30 November 2013

Կալիֆոռնիայի բանտերում ավելացել է բռնությունները

bant 4Կալիֆոռնիայի շրջանային բանտերը բախվել են բռնությունների նոր ալիքի հետ, քանի որ դաշնային բանտեից այնտեղ են ուղարկել մի քանի հազար կալանավորների: 10 քաունթիներում, որտեղ պահվում են Կալիֆոռնիայի դատապարտյալների 70 տոկոսը, կտրուկ աճել են դատապարտյալների միջեւ, ինչպես նաեւ անձնակազմի հետ բախումները: Պատճառը նահանգապետ Ջերրի Բրաունի ստորագրած օրենքն է, ըստ որի թեթեւ հանցագործությունների համար ուղարկում են ոչ թե դաշնային, այլ շրջանային բանտեր: Օրենքն ուժի մեջ է մտել 2011թ․ հոկտեմբերի 1-ից, եւ մասնագետների կարծիքով, բախումները զգալիորեն ավելացել են: Բրաունը հարկադրված էր այդ քայլին գնալ՝ պետական բանտերի գերբեռնվածությունը մեղմելու համար, սակայն իրավիճակը կարգավորվելու փոխարեն ավելի է բարդացել: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բախումների թիվն ավելացել է երկու հազարով, ինչը գրեթե 1/3-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշներից: Բանտերի աշխատակիցների վրա հարձակումներն ավելացել են 165 դեպքով:   Read more

19 November 2013

Ավիաաղետ Կազանում

aviaret 7Ռուսաստանի Կազան քաղաքի օդանավակայանում երեկ աղետի է ենթարկել Թաթարստանի ավիաընկերության Boeing-737 մակնիշի ինքնաթիռը: Մոսկվա-Կազան չվերթի ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով, երեկոյան ժամը 7:25-ին: Մինչ այդ ինքնաթիռը մի քանի անգամ մտել է վայրէջքի գոտի, իսկ վերջին փորձի ժամանակ ինքնաթիռը կորցրել է բարձրությունը եւ բախվել գետնին: Այն այրվել է, պայթել է բենզաբաքերի բենզինը: Օդանավում գտնված բոլոր 50 անձինք, այդ թվում անձնակազմի 6 անդամները զոհվել են: զոհվածներից երկուսը երեխաներ են՝ 11 եւ 15 տարեկան աղջիկներ Նրանց մարմիններն արդեն հայտնաբերել են փրկարարները: Մահացածների թվում են Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովը եւ Դաշնային անվտանգության ուժերի Թաթարստանի վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վթարի կապակցությամբ, իսկ այսօր Թաթարստանում սուգ է հայտարարված: Հանրապետության քաղաքներում ու գյուղերում իջեցվել են պետական դրոշները, չեղյալ են հայտարարված ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: Իրավապահներն արդեն հերքել են հնարավոր ահաբեկչության վարկածը, որպես հիմնական վարկած քննարկվում է անձնակազմի սխալ գործողությունները, թեեւ ինքնաթիռը բավական մաշված է եղել:   Read more

Թորնեյդոներն ավիրածություններ են գործել

 

torned 4Առնվազն վեց մարդ է Միջին Արեւելքում մոլեգնած թորնեյդոների հետեւանքով: Միայն Պեորիա քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս բժշկական կենտրոն է տեղափոխվել 37 մարդ, եւս մոտ 10 տուժածներ էլ հայտնվել են քաղաքի մյուս հիվանդանոցներում: Նրանց մեծ մասի մոտ բժիշկները ախտորոշել են կոտրվածքներ ու գլխի վնասվածքներ: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարները շարունակում են փլվածքների մաքրումը, տների փլատակների տակ կարող են գտնվել մարդիկ: Ըստ օդերեւութաբանների տվյալների՝ նոյեմբերի 17-ին Նահանգների տարածքի վրայով անցել է ընդհանուր առմամբ ավելի քան 60 թորնեյդո: Հիմնական հարվածը բաժին է ընկել 15 հազար բնակչությամբ Վաշինգտոն քաղաքի վրա, որը գտնվում է Չիկագոյից 230 կիլոմետր հարավարեւմուտք: Այնտեղ քանդվել են հարյուրավոր կառույցներ: Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, կտրել է էլեկտրահաղորդման գծերը, պոկել տների տանիքները եւ շրջել ավտոմոբիլներ: -Այս թորնեյդոյի պատճառած ավերածություններն աներեւակայելի են: Քաղաքը նման է ռազմական գործողությունների գոտու, լիովին ավերված են ամբողջ թաղամասեր,- հայտարարել է Վաշինգտընի քաղաքագլուխը: Ինչպես հաղորդել են Եղանակի ազգային ծառայությունում, հուժկու ցիկլոնի գործողության գոտում եղել է Միջին Արեւելքի տասը նահանգների, այդ թվում Իլինոյսի, Ինդիանայի, Այովայի, Միչիգընի, Միզուրիի, Օհայոյի եւ Վիսկանսընի 53 միլիոն բնակիչ: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Վատ եղանակի պատճառով մի քանի ժամով դադարեցվել է Չիկագոյի երկու խոշորագույն օդանավակայանների Օ'Հարայի եւ Միդուեյի աշխատանքըՆերկայումս ցիկլոնը շարժվում է դեպի ատլանտյան ափ: Read more

Օբաման խոսել է էներգետիկ վերահսկողության մասին

oba 4Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջապես պատրաստ է վերահսկողություն հաստատել էներգետիկ իր ապագայի նկատմամբ: Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգներն առաջին անգամ գրեթե քսան տարվա ընթացքում արդյունահանել է ավելի շատ նավթ, քան գնել այլ պետություններից: Նախագահ Օբաման Ամերիկայի էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված մեծ քայլ է անվանել այս փաստը՝ հավելելով, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել ոչ միայն նավթի արտադրության, այլեւ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, ամերիկացիներն ապագայում կկարողանան ավելացնել խնայողությունները՝ մեքենաների վառելիքի նոր ստանդարտների ներդրման, ինչպես նաեւ տների եւ ձեռնարկությունների էներգետիկ արդյունավետության բարելավման միջոցով

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում Վիսկանըին նահանգից սենատըր Ռան Ջանսընը քննադատության է ենթարկել նախագահ Օբամայի հեղինակած  Մատչելի առողջապահության մասին օրենքը, որը հայտնի է նաեւ Obamacare անվամբ:

Սենատըր Ջանսընի համաձայն, ամերիկացիների կողմից առողջապահության ապահովման իրենց պլանները պահպանելու մասին նախագահ Օբամայի կողմից տրված խոստումը չպահելը քաղաքական խարդախության է հավասար: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version