Created on Saturday, 30 November 2013 22:15 Written by AMGA TV
Grahm Holdings ընկերությունը ամերիկյան Washington Post թերթի գլխավոր գրասենյակը 159 մլն դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող շենքի նոր սեփականատեր կդառնա Carr Properties ընկերությունը։ Թերթը, որն այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել Amazon.com-ի ղեկավար միլիարդատեր Ջեֆ Բեյզոսը, կշարունակի տարածքներ վարձակալել շենքում, քանի դեռ նոր վայր ձեռք չի բերել իր գլխավոր գրասենյակի համար: Washington Post-ը Նահանգներում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր թերթերից մեկն է: Այն առաջինն է տեղեկացրել Ուոթերգեյթսյան սկանդալի մասին, որը հանգեցրել էր նախագահ Ռիչըրդ Նիքսընի պաշտոնանկությանը, ինչպես նաեւ էդվրդ Սնոուդընի բացահայտած Ազգային Անվտանգության Գործակալության գաղտնալսման ծրագրերի մասին: