A+ A A-

25 February 2021

Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին

Բիլ Գեյթսը մանրածախ ներդրողներին խորհուրդ է տվել զգույշ լինել բիթքոինում ներդրումներ կատարելիս՝ չէ որ նրանք շատ ազատ փող չունեն, ի տարբերություն, օրինակ, Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի: -Իլոնը շատ փող ունի եւ շատ առաջադեմ է, ուստի ես չեմ անհանգստանում, որ նրա բիթքոինները քաոտիկ կերպով կբարձրանան եւ կիջնեն: Բայց կարծում եմ, որ նման մոլուցքների կտրվեն մարդիկ, ովքեր նույնքան գումար չունեն պահած: Կարծում եմ, որ եթե ավելի քիչ գումար ունեք, քան Իլոնը, ապա հավանաբար պետք է զգույշ լինել,- ասել է Գեյթսը: Microsoft-ի համահիմնադիրը հավելել է, որ այնքան էլ չի հավատում բիթքոինին: Նրա խոսքով՝ սովորաբար ներդրումներն ուղղվում են մի բանի, ինչը հասարակությանը որեւէ օգտակար բան է տալիս: Բիթքոինը հսկայական քանակությամբ էներգիա է օգտագործում (ինչը վնասակար է էկոլոգիայի համար), իսկ դրանց հետ կապված գործառնություններն անշրջելի են, ասել է Գեյթսը։ Միեւնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, նա թվային արժույթները համարում է լավ տեխնոլոգիա:b

Read more

Սարսափելի վթար Երեւանում

Կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կինո Հայրենիքի դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք եւ առաջ ընթանալով, բախվել Կինո Հայրենիքի տուֆե հսկայական սյուներից մեկին: Մինչ բժիշկների ժամանումը, Կինո Հայրենիքի աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են էրեբունի բժշկական կենտրոն: Վարորդը, սակայն, ճանապարհին արդեն մահացել է։ Ճանապարհային ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները, պատճառներն առայժմ հայտնի չէն։ 154699062 4342290905800114 1563141578953228315 n
Read more

Փաշինյանը հանրահավաք է արել Երեւանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր կողմնակիցներին հրավիրել էր Հանրապետութան հրապարակ՝ հանրահավաքի։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ շարունակում է ուժի մեջ մնալ իր այն հայտարարությունը, որ կա՛մ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական պետք է ներկայացնի, կամ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանի որոշումը Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ. -Մեր զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, եւ այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, եւ ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում: Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն` ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է` կամ Օնիկ Գասպարյանն ուղղակի թող ինքը դիմում գրի, հրաժարական տա, գնա, էս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնի՛կ ջան, պետք չի: Նիկոլ Փաշինյանը որպես իրավիճակի հանգուցալուծում նշեց, որ մեկ տարբերակ կա` ժողովուրդը պետք է որոշի` ինքը պետք է հեռանա, թե ոչ, դրա հնարավորությունն ընտրությունների միջոցով է, իսկ թե դա կլինի հերթական, թե արտահերթ ընտրություններ, դարձյալ պետք է որոշի ժողովուրդը, սակայն, ըստ էության, նա քաղաքացիների արձագանքից եզրահանգեց, որ հանրությունն ավելի շատ հակված չէ արտահերթ ընտրությունների, սակայն քաղաքական կոնսուլտացիաների միջոցով նաեւ այս մասին որոշում կկայացնի: -Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի, - հայտարարեց վարչապետը` հավելելով, որ բախումների, քաղաքացիական պատերազմի եւ այլ վտանգների մասին խոսակցություններն անհիմն են, քանի որ երկու հրապարակում հավաքված քաղաքացիներն էլ, ինչպես նշեց, մեր ժողովուրդն է: -Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության եւ ժողովրդի կողմից, - նշեց նա: Իսկ քաղաքական տեքստերից սահմանն անցնող քաղաքական ուժերը կձերբակալվեն, ասաց Նիկոլ Փաշինյանը, ով գտնում է, որ իրենց իշխանության ամենամեծ սխալներից մեկը հենց թավիշն էր եւ այդ թավիշին վերջ է դրվելու։ Հրապարակում հավաքված բազմությունը ի պատասխան վանկարկեց՝ Վերջ թավիշին։ Հանրահավաքից հետո երթ եղավ դեպի Շենգավիթ, ինչից հետո իշխանությունները գնացին քննարկելու անելիքները։ 154969755 3719076678209754 3951387420976169995 n

Read more

Գեներալներն ու գնդապետները պահանջել են Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի Զինված ուժերը պահանջում են վարչապետի եւ Կառավարության հրաժարականը։ Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալները, բոլորն վարչության պետերն ու կորպուսների հրամանատարները հայտարարություն են տարածել, թե գեներալ Տիրան Խաչատրյանի ազատումը հակապետական եւ անպատասխանատու քայլ է: -Վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Հայաստանի զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված գրոհները, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները - ասված է հայտարարությունում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Փաշինյանը շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է համարել։ -Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ, - գրել է վարչապետը։ 4ee14606f713e7eefdb48b4792953570 M

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel