Logo

Articles

Գեներալներն ու գնդապետները պահանջել են Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի Զինված ուժերը պահանջում են վարչապետի եւ Կառավարության հրաժարականը։ Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալները, բոլորն վարչության պետերն ու կորպուսների հրամանատարները հայտարարություն են տարածել, թե գեներալ Տիրան Խաչատրյանի ազատումը հակապետական եւ անպատասխանատու քայլ է: -Վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Հայաստանի զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված գրոհները, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները - ասված է հայտարարությունում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Փաշինյանը շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է համարել։ -Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ, - գրել է վարչապետը։ 4ee14606f713e7eefdb48b4792953570 M

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.