Grahm Holdings ընկերությունը ամերիկյան Washington Post թերթի գլխավոր գրասենյակը 159 մլն դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող շենքի նոր սեփականատեր կդառնա Carr Properties ընկերությունը։ Թերթը, որն այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել Amazon.com-ի ղեկավար միլիարդատեր Ջեֆ Բեյզոսը, կշարունակի տարածքներ վարձակալել շենքում, քանի դեռ նոր վայր ձեռք չի բերել իր գլխավոր գրասենյակի համար: Washington Post-ը Նահանգներում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր թերթերից մեկն է: Այն առաջինն է տեղեկացրել Ուոթերգեյթսյան սկանդալի մասին, որը հանգեցրել էր նախագահ Ռիչըրդ Նիքսընի պաշտոնանկությանը, ինչպես նաեւ էդվրդ Սնոուդընի բացահայտած Ազգային Անվտանգության Գործակալության գաղտնալսման ծրագրերի մասին: Read more
Գործազրկության նպաստների համար դիմած ամերիկացիների թիվը նվազում է, ինչը վկայում է ամերիկյան աշխատաշուկայում իրավիճակի բարելավման մասին: Աշխատանքի նախարարության պաշտոնական տվյալներով, այս շաբաթ նպաստի համար դիմել են 316 հազար ամերիկացիներ, ինչը 10 հազարով պակաս է նոյեմբերի երկրորդ շաբաթվա տվյալներից եւ ամենացածր ցուցանիշն է վերջին երկու ամսվա ընթացքում: Գործազրկության ցուցանիշները բարելավվում են վերջին վեց ամիսների ընթացքում, իսկ դա նշանակում է, որ աշխատակիցների կրճատումը պակասել է: Դաշնային պահուստային համակարգի վերջին տվյալներով, գործազրկության մակարդակը 7,3 տոկոս է, սակայն վերլուծաբանները կարծում են, որ նոր տվյալներով, այդ ցուցանիշը կնվազի: Read more
Գթասիրտ մարդիկ, բարձրացնելով մեքենան վրաերթի ենթարկված կնոջ վրայից, փրկել են նրան: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է էլեկտրական հեծանիվ վարող կինը Չինաստանի Նինգբո քաղաքում խցանումների ժամանակ վրաերթի ենթարկվում: Ավելի քան 10 վարորդ ու հետիոտն շտապել են նրան օգնելու, ովքեր ոստիկանության աշխատակցի հետ միասին բարձրացրել են մեքենան եւ կնոջը հանել մեքենայի տակից: Այնուհետեւ կինը տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանության սպան ասել է.-Դեպքի վայրում գտնվող բարի մարդիկ մոտեցան եւ օգնության ձեռք մեկնեցին: Կնոջ մարմնի վերեւի մասը մեքենայի հետնամասի տակ էր, եւ նա բարձր գոռում էր: Իսկ վիրավոր կինն ասել է. -Ավելի քան 10 բարեհոգի մարդիկ ինձ հանեցին մեքենայի տակից, ես իսկապես գնահատում եմ նրանց արարքը: Read more
Հարավային Իտալիայի մաֆիայի մի խումբ անդամներ բահով հարվածել են հակառակորդին եւ ողջ-ողջ խոզերի կեր դարձրել նրան: Ֆրանչեսկո Ռըկոստան անհետացել էր 2012 թվականի մարտին, սակայն նրա մարմինը չէր հայտնաբերվել: Ռըկոստայի սպանության մեջ կասկածյալները ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը գաղտնալսել է մարդասպանների հեռախոսազրույցը, ովքեր պարծեցել են, թե ինչպես են սպանել Ֆրանցեսկո Ռակոստային:
-Այնքան հաճելի էր լսել, թե ինչպես է նա գոռում,- ասել է մարդասպանը,-իմ կարծիքով նրանից բան չի մնացել: Այդ խոզը հաստատ կարող էր ուտել նրան: Ոստիկանությունն ասել է, որ Ռակոստայի մարդասպանը ցույց է տվել մաֆիայի կլանի ծայրահեղ անխղճությունն ու դաժանությունը: Ըստ քննիչների՝ մարդասպանները վրեժխնդիր են եղել մաֆիայի պարագլուխ Դոմենիկո Բոնարիգոյի սպանության համար, ում սպանել էին 11 օր առաջ՝ երեք անգամ կրակելով նրա վրա:
Ռակոստայի սպանությունը Բոնարիգո-Մացագետտի-Փոլիմենի եւ Ֆերարո-Ռըկոստա սինդիկատի միջեւ տասնամյակներ շարունակվող թշնամանքի արդյունքն է: Read more
Մի քանի տարի առաջ Էդգար Հիմենես Լուգոն դատարանում խոստովանել էր, որ մեքսիկական թմրակարտելի վարձու մարդասպան է եւ բազմաթիվ մարդկանց է սպանել: Օրերս նա ազատ է արձակվել մեքսիկական բանտից, որտեղ անցկացրել է երեք տարի, եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներում բնակության: Հիմենեսը, ով հայտնի է Էլ Պոնչիս մականունով, այժմ ընդամենը 17 տարեկան է: Մեքսիկական լրատվամիջոցների տվյալներով, նա 11 տարեկան է եղել, երբ առաջին անգամ սպանել է իր զոհին: 14 տարեկանում նա ձերբակալվել էր Կուերնավակա քաղաքի օդանավակայանում: Նրա ուղեբեռում երկու ատրճանակ եւ կոկաինի փաթեթներ էին գտել: Պատանի մարդասպանը խոստովանել էր ընդամենը չորս մարդու սպանությունը, թեեւ քննիչները կարծում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է: Մեքսիկական Մորելոս նահանգի օրենքներով նրան առավելագույնը կարող էին դատապարտել երեք տարվա ազատազրկման, եւ այդ ժամկետը լրանալուց հետո դատարանը որոշում է կայացրել ազատել Էլ Պոնչիսին: Քանի որ Հիմենեսը Միացյալ նահանգների քաղաքացի է եւ ծնվել է Սան Դիեգոյում, իրավունք ունի վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա ապրելու է Թեքսըս նահանգի Սան Անտոնիո քաղաքում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Մայքլ Լին հայտնել է, թե Էդգար Հիմենեսի դեպքը ոչնչով չի տարբերվում Նահանգների մյուս հանցագործ քաղաքացիների դեպքերից, եւ իրենք իրավունք չունեն արգելել նրա վերադարձը Միացյալ Նահանգներ: Read more
Կալիֆոռնիայի շրջանային բանտերը բախվել են բռնությունների նոր ալիքի հետ, քանի որ դաշնային բանտեից այնտեղ են ուղարկել մի քանի հազար կալանավորների: 10 քաունթիներում, որտեղ պահվում են Կալիֆոռնիայի դատապարտյալների 70 տոկոսը, կտրուկ աճել են դատապարտյալների միջեւ, ինչպես նաեւ անձնակազմի հետ բախումները: Պատճառը նահանգապետ Ջերրի Բրաունի ստորագրած օրենքն է, ըստ որի թեթեւ հանցագործությունների համար ուղարկում են ոչ թե դաշնային, այլ շրջանային բանտեր: Օրենքն ուժի մեջ է մտել 2011թ․ հոկտեմբերի 1-ից, եւ մասնագետների կարծիքով, բախումները զգալիորեն ավելացել են: Բրաունը հարկադրված էր այդ քայլին գնալ՝ պետական բանտերի գերբեռնվածությունը մեղմելու համար, սակայն իրավիճակը կարգավորվելու փոխարեն ավելի է բարդացել: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բախումների թիվն ավելացել է երկու հազարով, ինչը գրեթե 1/3-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշներից: Բանտերի աշխատակիցների վրա հարձակումներն ավելացել են 165 դեպքով: Read more
Powerd by Bloogie