FOX 11 հեռուստաալիքը հայտարարել է, թե Անջելըս Ազգային արգելոցում հայտնաբերված մահացած անձը Մարտըն Բըրնսն է, ով հետաքննող գրող եւ պրոդյուսեր է աշխատել ալիքում: Պատահական անցորդը նրան վիրավոր վիճակում հայտնաբերել էր կիրակի երեկոյան, Ալտադինայի մոտ, Inspiration Point-ի մերձակայքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արձանագրել էին տղամարդու մահն ու ուղղաթիռով տեղափոխել Farnsworth Park: Քննիչների տվյալներով, նա մահացել է ընկնելու հետեւանքով: Մարտինը միայնակ զբոսնելու էր գնացել եւ պատահաբար ցած ընկել բլրից: Հետաքննությունը շարունակվում է: Read more
Երկու մարդ սպանվել է, եւս մեկը հրազենային վնասվածքներ է ստացել Հարավային Լոս Անջելեսում մեքենայից արձակված կրակոցներից: Ավազակախմբերի միջեւ հաշվեհարդարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության կապիտան Թամ ՄքՄալլընի խոսքով, մոտ 20 տարեկան երեք անձինք կանգնած են եղել 2700 West 64th Street հասցեում, երբ նրանց անհայտ մեքենա է մոտեցել եւ կրակոցներ են արձակել: Տղամարդկանցից երկուսը մահացել են տեղում, երրորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանություն առայժմ չի պարզել մեքենայի մակնիշը, արձակված կրակոցների քանակությունն ու այլ մանրամասներ: Տեղանքը ավազակախմբերի մշտական վեճերի վայր է: Իրավապահները շարունակում են հետաքննությունը: Read more
ԱՄՆ Արեւելյան ափին դելֆինների անհավանական բարձր մահացության հավանական պատճառը մորբիլլիվայրըսն է, որը պատկանում է նույն խմբին, ինչ կարմրուկի վիրուսը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի՝ օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչության հետազոտողները: Ինչպես հայտարարել է վարչության ներկայացուցիչներից մեկը, առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վիրուսի տարածումը, քանի որ չկա այնպիսի պատվաստանյութ, որը հնարավոր լինի կիրառել դելֆինների ամբողջ պոպուլյացիայի նկատմամբ: Հետազոտողները պարզել են, որ դելֆինների օրգանիզմը շատ քիչ է ընդդիմանում մորբիլլիվիրուսին, որը, որպես կանոն, ազդում է մաշկի, լիմֆահանգույցների, թոքերի եւ գլխուղեղի վրա: Վերջին երկու ամիսներին Նյու Յորքի, Նյու Ջըրզիի, Դելավերի, Մերիլընդի եւ Վըրջինիայի լողափերին հայտնաբերվել է ավելի քան 333 մահացած դելֆին: Read more
Powerd by Bloogie