A+ A A-

12 July 2013

Հրդեհ Սիթի օֆ ինդուսթրիում

HRDEH 6Կալիֆոռնիայի Սիթի օֆ ինդյուսթրի քաղաքում, որ գտնվում է Լոս Անջելեսից ոչ հեռու, լայնածավալ հրդեհ է բռնկվել քաղաքային շենքերից մեկում: Հրդեհը փլուզման ռեալ վտանգ է ստեղծել: Դեպքի վայր մոտ հարյուր հրշեջներ են ժամանել, որոնցից երեքը վնասվածքներ են ստացել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Առայժմ հայտնի չէ, թե որն է հրդեհման պատճառը: Պաշտոնյաների խոսքով, շենքը մոտ մեկ տարի չէր օգտագործվում, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է եղել ներսում: Փրկարարներին հաջողվել է կրակից փրկել մի շան, որին հանձնել են անտուն կենդանիների կացարան:   Read more

Ավազամրրիկ Արիզոնայում

MRRIK 5Արիզոնա նահանգում, Ֆինիքսից ոչ հեռու խոշոր ավազամրրիկ է գրանցվել, որը հաջողվել է լուսանկարել ուղղաթիռներից: 20 մղոն երկարությամբ եւ 1800 ոտնաչափ բարձրությամբ ավազամրրիկն անցել է Գիլա Բենդ քաունթիով, սակայն լուրջ վնասներ չի կարողացել հասցնել տեղացիներին: Ավազի ամպը տեղանքում պահպանվել է կես ժամից ավելի: Հիշեցնենք, որ 2011թ. ավազամրրիկը խոշոր վթարի պատճառ էր դարձել, Արիզոնայում իրար էին բախվել 16 մեքենաներ: Զոհվել էր մեկ մարդ, եւս 23-ը ծանր վնասվածքներ էին ստացել: Այժմ օդերեւութաբանական ծառայությունը ժամանակին նախազգուշացրել էր վարորդներին ավազամրրիկի վերաբերյալRead more

Հանրապետականները չեն աջակցի ներգաղթի բարեփոխմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները համաձայն չեն ներգաղթի բարեփոխման հետ այն տեսքով, որ ներկայացրել է Օբամայի վարչակազմը: imm 6Կուսակցական ղեկավարության հետ քննարկմանը կոնգրեսականները խոստովանել են, որ գործող օրենսդրությունը հնացել է, սակայն հրաժարվել են աջակցել Սպիտակ տան ներկայացրած օրինագծին: Նրանք պնդում են, որ կոնգրեսականներն իրենք մշակեն ներգաղթի բարեփոխման իրենց տարբերակը: Հանրապետականները մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների պալատում եւ կարող են արգելափակել ցանկացած փաստաթուղթ: Կոնգրեսական Մո Բրուքսը ասել է. –Ես համաձայն չեմ, որ ապօրինի ներգաղթյալներին պետք է քաղաքացիություն տրվի: Նրանք խախտել են Ամերիկայի օրենքները: Իսկ կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտընենը նշել է. –Երբ մենք ամրացնենք սահմանները, իսկ մենք, անխոս, պետք է անենք դա, կտեսնենք, թե ինչ կարելի է անել այդ 11 միլիոնի հետ: Օրինական կարգավիճակ ցանկացողների համար, որոնք այս մեծ երկրի հայրենասեր են իրենց համարում եւ պատրաստ են աշխատել ի բարօրություն ԱՄՆ-ի: Հունիսի 27-ին ներգաղթի բարեփոխմանը կողմ քվեարկեց Սենատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, սակայն օրինագծին կողմ էին քվեարկել նաեւ մի քանի հանրապետականներ: Փաստաթուղթը նախատեսում է ապօրինի 11 միլիոն ներգաղթյալներին քաղաքացիություն ստանալու հնարավորություն տրամադրել եւ ամրացնել սահմանները, առաջին հերթին Մեքսիկայի հետRead more

Ամերիկացիների մեծ մասը Սնոուդենին դավաճան չի համարում

snow 5Ամերիկացիների մեծ մասը CIA նախկին աշխատակից Էդվարդ  Սնոուդենին դավաճան չի համարում: Այդ են վկայում Կանետիկըտ նահանգի Քուինիպիակ համալսարանի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները: Հիշեցնենք, որ 29-ամյա Սնոուդենը գաղտնազերծել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ողջ աշխարհում իրականացվող գաղտնի լրտեսման ծրագիրը: Հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ Սնոուդենը ընդամենը եղել է իրազեկող, մինչդեռ 33 տոկոսը նրան դավաճան է համարել: 45 տոկոսը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումները սահմանափակում են քաղաքացիական ազատությունները: Նշվում է, որ հարցման մասնակիցների 51 տոկոսն աջակցություն է հայտնել գաղտնի ծրագրին: Հունիսի 28-ից հուլիսի 8-ն անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel