Created on Friday, 12 July 2013 00:53 Written by AMGA TV
Ամերիկացիների մեծ մասը CIA նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին դավաճան չի համարում: Այդ են վկայում Կանետիկըտ նահանգի Քուինիպիակ համալսարանի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները: Հիշեցնենք, որ 29-ամյա Սնոուդենը գաղտնազերծել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ողջ աշխարհում իրականացվող գաղտնի լրտեսման ծրագիրը: Հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ Սնոուդենը ընդամենը եղել է իրազեկող, մինչդեռ 33 տոկոսը նրան դավաճան է համարել: 45 տոկոսը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումները սահմանափակում են քաղաքացիական ազատությունները: Նշվում է, որ հարցման մասնակիցների 51 տոկոսն աջակցություն է հայտնել գաղտնի ծրագրին: Հունիսի 28-ից հուլիսի 8-ն անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ: