The Los Angeles Times-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ պաշտոնապես կարգելվի ֆուա-գրան: Արգելքի պատճառը կենդանիների պաշտպանների հայտարարությունն է, ովքեր պնդում են, որ այդ ուտեստի պատրաստման ժամանակ թռչունները ենթարկվում են տանջանքների: Ռեստորաններում իսկական խենթություն է տիրում, քանի որ արգելքին մնացել է ընդամենը մեկ ամիս: Մեծացրած բադի լյարդից պատրաստված աղանդերները պատվիրվում են հսկայական քանակություններով` չնայած դրանց գներն աճել են երկու անգամ: Այժմ Կալիֆոռնիայում բադի լյարդից պատրաստված պաշտետի 450 գրամն արժե մոտ 60 դոլար: Նույնիսկ այն հաստատությունները, որոնցում երբեք չի եղել ֆուա-գրա, այժմ առաջարկում են հիմնական ճաշատեսակներ, աղցաններ եւ նույնիսկ քաղցր կերակուրներ պատրաստված այս աղանդերով։ Read more
Միլիարդատեր Ուորըն Բաֆեթի հետ ճաշի գինն աճել է մինչեւ 3.5 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ է 12 տարվա բարեգործական ակցիայի պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը գնելու աճուրդին մասնակցել է 10 մարդ: Հաղթողը ցանկացել է չհրապարակել իր անունը: Գումարը կտնօրինի Սան Ֆրանցիսկոյի Glide Foundation հիմնադրամը, որն օգնում է անօթեւաններին: Գումարը զգալի օգնություն կլինի հիմնադրամին, որի ամենամյա բյուջեն կազմում է 17 մլն դոլար: Բաֆեթը նմանատիպ ակցիաներ է կազմակերպում ամեն տարի` սկսած 2000-ից: Ընդհանուր առմամբ` Բաֆեթի հետ ճաշը Glide Foundation-ին բերել է արդեն 11.5 մլն դոլար: Մեծ մասամբ, հաղթողները գերադասում են չհրապարակել իրենց անունները: Վերջին մի քանի տարում միլիարդատեր ներդրողի հետ ճաշի արժեքը կայուն բարձրանում է: Այսպես, 2000 թ. Բաֆեթի հետ ճաշի իրավունքը վաճառվել էր ընդամենը 25 հազար դոլարով: 2012 թ. միլիարդատերը կդառնա 82 տարեկան: Read more
Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը կարող է մինչեւ 2014թ. իջեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ: Bloomberg-ի փոխանցմամբ, S&P-ն հաստատել է ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը АА+ մակարդակի վրա, սակայն գործակալությունը որոշել է իջեցնել այն: Մինչեւ անցյալ տարվա օգոստոս ԱՄՆ-ը ուներ ամենաբարձր AAA վարկանիշ, սակայն գործակալությունն այն իջեցրեց, ինչը խուճապ առաջացրեց համաշխարհային շուկայում: Դա պատմության մեջ ԱՄՆ վարկանիշի առաջին իջեցումն էր: ԱՄՆ վարկանիշի կանխատեսումը բացասական էր, ինչը նշանակում էր, որ առաջիկա 1-1.5 տարում հնարավոր է վարկանիշի նոր իջեցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը սպառնացել է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ սուվերեն վարկային վարկանիշը, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը: Read more
Առնվազն վեց մարդ է զոհվել հունիսի 11-ին Պակիստանի հարավարեւմտյան շրջանում ուղեւորատար ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տուժել Է մի քանի տասնյակ մարդ: Այդ մասին, հաղորդել էԷ Պակիստանի GEO-TV մասնավոր հեռուստաալիքը, որը հաղորդումներ է տալիս ուրդու լեզվով: Ավելի վաղ հաղորդվել էր 50 վիրավորների մասին, բայց իշխանություններն առայժմ ճշգրիտ տվյալներ չեն ներկայացնում: Ավտոբուսը Մաստանգից ուղեւորվում էր Բելուջիստանի նահանգի Նոշկի քաղաք: Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել՝ պայթուցիկ սարքը դրված էր ավտոբուսի մեջ, թե տեղակայված է եղել ճամփեզրին: Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ռումբն ամրացված է եղել մոտոցիկլետին եւ գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: Read more
ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ նրա կինը՝ Սամանտան, պատահաբար իրենց ութամյա երեխային մոռացել են փաբում՝ չնկատելով, որ նա զուգարան է գնացել: Դեպքը տեղի է ունեցել Բակինգհեմշիր կոմսությունում` վարչապետի նստավայրից ոչ հեռու: Իրենց ծանոթների հետ ճաշելով՝ Քեմերոնները գնացել են մեքենա նստելու: Ինքը՝ վարչապետը, մեքենա է նստել թիկնապահներից մեկի հետ՝ կարծելով, որ Նենսին մոր հետ է: Սամանտան իր հերթին, վերցնելով մյուս երեխաներին՝ 6-ամյա Արթուրին եւ 22 ամսական Ֆլորենսին, կարծել է, թե ավագ դուստրը հոր հետ է: Վարչապետի մամուլի ծառայության տվյալներով՝ վարչապետը եւ նրա կինը հասկացել են, որ երեխային փաբում են թողել միայն տուն գալուց հետո: Նրանք սարսափահար զանգահարել են փաբ, որտեղ նրանց ասել են, որ Նենսիի հետ ամեն ինչ կարգին է: Քեմերընն անմիջապես մեկնել է փաբ եւ վերցրել երեխային: Ընդհանուր առմամբ, երեխան առանց ծնողների մնացել է 15 րոպե: Read more
Սոչիում մոտոցիկլավարը հընթացս գնդակահարել է հայազգի գործարար Գրիկո Դարաչյանին, ով տեղում մահացել է: Գործարարն իր Lexus-470 մակնիշի մեքենայով անցնելիս է եղել Օլիմպիական պուրակի մոտով, երբ նրան է հավասարվել սեւազգեստ մի մոտոցիկլավար, ով հանելով զենքը` մի քանի կրակոց է արձակել գործարարի մեքենայի ուղղությամբ: Ստացված հրազենային վնասվածքներից Դարաչյանը տեղում զոհվել է: Դեպքի վայրում աշխատել են իրավապահները: Քննիչները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է եղել եւ կապված է նրա ձեռնարկատիրական գործունեության հետ: Read more
Երեկ` հունիսի 10-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի Համոյի օբյեկտ-ի տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Նրանք լճակում իրականացնում են որոնողական-փրկարարական աշխատանքներ: Ավելի ուշ պարզվել է, որ ջրահեղձ եղածը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Վաչագանի Կնյազյանն է: Գագիկ Շամշյանի տեղեկություններով, խեղդվողը փորձել է փրկել ավելի վաղ ջուրը մտած եղբորը, սակայն մոտենալ փորձել է հակառակ ափից: Նրան չի հաջողվել մոտենալ եղբորը, որին, սակայն, փրկել են նրան ավելի մոտ գտնվող մարդիկ: Իսկ Հարություն Կնյազյանն այնուհետեւ չի կարողացել դուրս գալ ջրից: Read more
Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 9-ի կեսգիշերին, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում` Իջեւանի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կրակահերթերը պարբերական բնույթ չեն կրել, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Հայաստանի զինված ուժերը անշեղորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները եւ վստահորեն պաշտպանություն իրականացնում շփման գծի ողջ երկայնքով: Իսկ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ վերջին մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: Read more
Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի Կալիֆոռնիայի առանձնատունը դեռահասները թալանել էին : Associated Press-ի փոխանցմամբ, Մըրին շրջանում գտնվող Լազարենկոյի անբնակ տանը մայիսի 27-28-ին մոտ 100 դեռահասներ երեկույթ են կազմակերպել: Դրա ընթացքում նրանց հաջողվել է ավերել մի քանի սենյակ եւ մինչ ոստիկանության ժամանելը թաքնվել: Ոստիկանության տվյալներով՝ երեկույթից հետո առանձնատնից անհետացել է Պաբլո Պիկասոյի առնվազն 30-ից՛40 հազար դոլար արժողությամբ լիտոգրաֆիան որն այսոր գտել էլ է մի քաղաքացի եւ հանձնել ոստիկանությանը, ինչպես նաեւ 5000 դոլար ընդհանուր արժողությամբ արծաթե մոմակալներ, նոութբուքեր, կաշվե վերարկուներ: 2012թ. ապրիլին Մըրինի իշխանությունները հայտարարել էին, որ Լազարենկոն առանձնատան համար պարտք է 2.1 մլն դոլար: Այդ գումարի մեջ են մտնում տան եւ հողի համար չվճարված հարկերը: Հաղորդվում էր, որ եթե պարտքը չմարվի, ապա արդեն օգոստոսին այն աճուրդի կհանեն: Նախկին վարչապետը գտնվում է բանտում Ուկրաինայում:
ԱՄՆ-ում ձերբակալել են մանկական պոռնոարդյունաբերությանը մասնակից 190 մարդու: Օրայըն գործողության ընթացքում ձերբակալվել են մարդիկ, որոնք պահել, փոխանցել եւ կամ արտադրել են մանկական պոռնոգրաֆիա, բացի այդ, փրկվել են պոռնոարդյունաբերության մեջ ներգրավված 18 երեխաներ: Ձերբակալվածներ կան նաեւ Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆիլիպիններում: Գործողություններին մասնակցել են նաեւ Շվեդիայի, Սերբիայի եւ Նիդեռլանդների իրավապահ մարմինները: Միչիգընում ձերբակալվածներից մեկի մոտ շուրջ 1200 արգելված պատկերներ եւ 109 տեսագրություն են հայտնաբերել: Մյուսը` Լուիզիանայի 35-ամյա բնակիչը, բռնաբարել է իր խնամքին հանձնված երեխային եւ իր գործողությունները նկարահանել տեսախցիկով: Read more
Powerd by Bloogie