Logo

Articles

Ահաբեկչություն Պակիստանում

Created on Tuesday, 12 June 2012 04:05 Written by AMGA TV

13 13Առնվազն վեց մարդ է զոհվել հունիսի 11-ին Պակիստանի հարավարեւմտյան շրջանում ուղեւորատար ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տուժել Է մի քանի տասնյակ մարդ: Այդ մասին, հաղորդել էԷ Պակիստանի GEO-TV մասնավոր հեռուստաալիքը, որը հաղորդումներ է տալիս ուրդու լեզվով: Ավելի վաղ հաղորդվել էր 50 վիրավորների մասին, բայց իշխանություններն առայժմ ճշգրիտ տվյալներ չեն ներկայացնում: Ավտոբուսը Մաստանգից ուղեւորվում էր Բելուջիստանի նահանգի Նոշկի քաղաք: Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել՝ պայթուցիկ սարքը դրված էր ավտոբուսի մեջ, թե տեղակայված է եղել ճամփեզրին: Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ռումբն ամրացված է եղել մոտոցիկլետին եւ գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.