Logo

Articles

Հրաձգություն Հալիվուդում

Created on Friday, 02 November 2012 02:41 Written by AMGA TV

hoool 52 դեռահաս ու 1 տղամարդ է տուժել Հոլիվուդում Հալլոուինի տոնակատարությունների ժամանակ: 1 մարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Լոս Անջելեսի ոստիկանության վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ հոկտեմբերի 31-ի, նոյեմբերի 1-ի գիշերը Հալիվուդում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Դեպքը տեղի է ունեցել Հալլոուինին նվիրված տոնակատարության ժամանակ, երեկոյան ժամը 10-ի սահմաններում, Hollywood Boulevard-ի եւ Highland Avenue-ի խաչմերուկում: Հրաձգության հետեւանքով տուժել են 14-ամյա ու 17-ամյա դեռահասներ, ինչպես նաեւ 25-ամյա մի տղամարդ: Վերջին հրազենային վնասվածք էր ստացել կրծքի շրջանում եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը: Ներկայում բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուս երկուսի առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, սակայն նրանք էլ լուրջ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ որոնում է կրակող անձին կամ անձանց: Մինչ հրաձգությունը հաղորդագրություն էր ստացվել, որ փողոցում հավաքված մի քանի հարյուր անձինք նշում են Բոլոր սրբերի տոնը եւ նրանցից մի քանիսը խախտում են հասարակական կարգը՝ վեճ հրահրելով: Անհայտ անձինք շշեր էին նետել հենց Whitley Avenue փողոցի վրա, հայտնել է ոստիկանությունը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.