Logo

Articles

Պուերտո-Ռիկոյում ձերբակալել են թմրավաճառների

puerto 7Պուերտո-Ռիկոյի ոստիկանությունը ձերբակալել է թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող մի խումբ հանցագործների, որոնք հերոինի եւ կոկաինի պատրաստման, կիրառման, ինչպես նաեւ տարածման մասին պատմող 20 էջից բաղկացած ուսուցողական ձեռնարկ էին ստեղծել: Associated Press-ի փոխանցմամբ, իրավապահ մարմինների հաղորդած տեղեկատվության համաձայն՝ հանցագործները թմրամիջոցների պատրաստմամբ զբաղվող լաբորատորիաների ցանց են ունեցել, որտեղ աշխատել են անօրինական ներգաղթյալներ՝ տարբեր երկրներից: Առայժմ հանցավոր խմբի ձերբակալված անդամների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ իրավապահ մարմինները նախատեսում էին ձերբակալել առնվազն 50 մարդու:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.