Logo

Articles

Ալպինիստը մահացել է մեղուների պատճառով

beez 5Արիզոնայում մեկ ալպինիստ է զոհվել, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել ժայռի վրա, երբ փորձում էին մագլցել: Դեպքը տեղի է ունեցել Ֆինիքսից ոչ հեռու, Էքո կենյընում, Քյամըլբեք լեռան վրա: 150 ոտնաչափ բարձրության վրա ալպինիստների վրա մեղուներ են հարձակվել եւ սկսել կծոտել նրանց: 19-ամյա Ջաշուա Ռոզսան ընկել է այդ բարձրությունից եւ մահացել ստացած վնասվածքներից: Նրա երկու ընկերները, որոնց անունները չի հաղորդվում, կարողացել են դիմադրել, մինչեւ նրանց օգնության են հասել փրկարարները եւ ուղղաթիռների միջոցով իջեցրել ժայռից: Դեռահասները պատսպարվել են ժայռի ճեղքի մեջ եւ մինչեւ ուղղաթիռի ժամանելը փաթավել շորերով: Այդուհանդերձ, նրանցից մեկի վրա 300, իսկ մյուսի վրա մեղվի հազար խայթոց է եղել: Դեռահասներին տեղափոխել են հիվանդանոց եւ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ըստ բժիշկների, նրանց վիճակը ծանր է, սակայն կայուն: Ջաշուան ծովային հետեւակի ռեկրուտ էր եւ պատրաստվում էր զինվորական դառնալ: Փրկարարները նաեւ թմրեցրել են մեղուներին եւ փակել ճեղքը, որտեղից դուրս էին եկել վայրի միջատները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.