Logo

Articles

Մամուլը Օբամայի կողմից է

mamuul 5Չորրորդ իշխանությունը ԱՄՆ-ում շարունակում է լիբերալ հայացքներ դրսեւորել եւ նախընտրությունը տալիս է Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուին: Կալիֆոռնիա նահանգի համալսարանի հետազոտողների հաշվարկով` ներկայումս 100 ամերիկյան խոշորագույն թերթից 34-ն աջակցում է երկրի ներկայիս նախագահ Օբամային, 28-ը` նրա հակառակորդ Ռամնիին: 15 օրաթերթից, որոնք մեծ սպառում ունեն եւ չեն թաքցնում իրենց քաղաքական հայացքները, 9-ը ընթերցողներին կոչ է արել քվեարկել դեմոկրատի օգտին, միայն 4-ը` հանրապետականի: 2-ը դեռ չեն կողմնորոշվել: Օբամային աջակցում են New York Times, Washington Post, Los Angeles Times, Chicago Tribune, Philadelphia Inquirer, The Boston Globe, Denver Post թերթերը, իսկ Ռամնիին աջակցում են` Dallas Morning News, Houston Chronicle, Արիզոնայի Ripablik եւ Նեբրասկայի Omaha World-Herald պարբերականները: The Wall Street Journal-ը չեզոքություն է պահում։ Հարցման արդյունքներով` ամերիկացիների մեկ տոկոսի համար կարեւոր է տեղական թերթի կարծիքը: Fox հեռուստաընկերությունն աջակցում է հանրապետականներին: CNN եւ MSNBC հեռուստաընկերությունները դեմոկրատների կողմից են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.