Logo

Articles

Թրամփը մեկ օրով հետաձգել է վերջնաժամկետը

traum 7Մեդիամագնատ եւ միլիարդատեր Դանըլդ Թրամփը, կապված Սենդի փոթորիկի հետ, մոտ մեկ օրով հետաձգել է վերջնաժամկետը, որը սահմանվել էր նրա կողմից՝ Բարաք Օբամայի համար: Թրամփը խոստացել է 5 մլն դոլարի չեկ տրամադրել այն բարեգործական կազմակերպությանը, որին Օբաման կնշի, միայն եթե պետության ղեկավարը հրապարակի Կոլումբիական համալսարանում իր սովորելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ անձնագիր ստանալու հայտը: Թե ինչ է ուզում Թրամփը պարզել, հայտնի չէ: Իր հերթին Սպիտակ տան ավագ խորհրդական Դեյվիդ Պլաֆն ավելի վաղ լրագրողներին ասել էր. -Հարցեր տվեք Թրամփին, ով միթ Ռամնիի գլխավոր հովանավորն է։ Այն ամենի համար, ինչ Թրամփն ասում է, պատասխանատու է Ռամնին: Թրամփը, ով ավելի վաղ չէր բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններում, 2012 թ. փետրվարին հայտարարել է, որ այդ ընտրություններում աջակցելու է Օբամայի մրցակից, նախկին նահանգապետ Միթ Ռամնիին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.