Logo

Articles

Ալ Կաիդան կոչ է անում առեւանգել ԱՄՆ-ի քաղաքացիներին


matt 5Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման ներկայիս առաջնորդ Այման ալ-Զավահիրին աշխարհի բոլոր մուսուլմաններին կոչ է արել առեւանգել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքացիներին: Agence France Presse-ի փոխանցմամբ, ահաբեկիչն իր խոսքն ուղղել է 58 րոպեանոց տեսահաղորդագրության միջոցով, որը տարածվել է ջիհադիստական ֆորումներով։ -Պատերազմը չի ավարտվել, այն նոր է միայն սկսվում։ Ուստի կոչ եմ անում բոլոր նվիրյալ մուսուլմաններին առեւանգել եւ գերեվարել այն երկրների քաղաքացիներին, որոնք պատերազմում են մուսուլմանների դեմ։ Միայն այս կերպ կարելի է հասնել նրան, որ Գունտանամոյում ազատազրկված մեր եղբայրները ազատություն ստանան, քանի որ այդ երկրների իշխանությունները հասկանում են միայն ուժի լեզուն,- ասել է ալ-Զավահիրին։ Տեսահաղորդագրության մեջ ալ-Զավահիրին անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ նրան արհեստավարժ սուտասան անվանելով։ Այման ալ-Զավահիրին ստանձնել է Ալ Կաիդա-ի ղեկավարի պաշտոնը 2011թ.-ին՝ Ուսամա բեն Լադընի սպանությունից հետո։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.