Logo

Articles

Նվազել են ծանր հանցագործությունները

crimmm 5ԱՄՆ տարածքում ծանր հանցագործությունների թիվը նվազում է արդեն հինգերորդ տարին շարունակ: Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է 2011թ. տվյալները: Ըստ ԱՄՆ տարածքում 18 հազար 233 իրավապահ բաժինների ներկայացրած հաշվետվությունների՝ նախորդ տարվա համեմատ հանցանքնների թիվը նվազել է 4,5 տոկոսով, իսկ սեփականության դեմ հանցագործությունների թիվը նվազել է 1,3 տոկոսով: Ըստ զեկույցի, տարվա ընթացքում կատարվել է 1,2 մլն ծանր հանցագործություն եւ սեփականության դեմ 9,1 մլն հանցագործություն: Չհաշված տրանսպորտային խախտումները՝ տարվա ընթացքում ձերբակալվել է 12,4 միլիոն մարդ: Նախորդ տարվա ընթացքում կողոպուտները նվազել են 4 տոկոսով, իսկ սպանություններն ու չկանխամտածված սպանությունները՝ 0,7%-ով: Գողություններն աճել են 0,9 տոկոսով, իսկ ավտոառեւանգումները նվազել են 3,3 տոկոսով: Սեփականության դեմ հանցագործությունների տուժածները կորցրել են 15,6 մլրդ դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.