Created on Wednesday, 31 October 2012 03:36 Written by AMGA TV
Օբաման կհաղթի նախագահական ընտրություններում, եթե քվեարկությանը մասնակցեն նրա աջակցման ավանդական խմբերը: Gallup ծառայության կանխատեսմամբ` ընտրողների կազմը, որը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին, գրեթե նման կլինի 2008-ի ընտրողների կազմին: Gallup-ը նաեւ ենթադրում է, որ գործող նախագահը կարող է հույսը դնել ամերիկացի խմբի բարձր մասնակցության վրա, որոնք նրան 4 տարի առաջ հաղթանակ են բերել: Նրանք են կանայք, երիտասարդներն ու ռասայական փոքրամասնություններն են: Gallup-ի կանխատեսումները 2004 եւ 2008 թթ. ընտրություններից առաջ բավականին ճշգրիտ են եղել: Այժմ դեմոկրատ թեկնածու Օբամային է աջակցում ընտրողների 46 տոկոսը` 2008-ի 54տոկոսի փոխարեն: Հանրապետական կուսակցության թեկնածու Ռամնիին աջակցում է ընտրողների 49տոկոսը` նախորդ ընտրությունների 42 տոկոսի փոխարեն: Սակայն, Օբամային ավելի աջակցում են այն նահանգներում, որոնք շատ ընտրողներ ունեն ընտրական կաճառներում, եւ եթե թեկնածուների միջեւ տարբերությունը նվազագույն լինի, հաղթանակը պայմանավորված կլինի ընտրողների ակտիվությամբ: