Logo

Articles

Կետ որն ունակ է նմանակել մարդկային խոսքը

Created on Wednesday, 24 October 2012 02:12 Written by AMGA TV

ket 5Ամերիկացի գիտնականները կետ են հայտնաբերել, որն ունակ է նմանակել մարդկային խոսքը եւ իր դիապազոնից մի քանի օկտավա ցածր ձայներ արձակել: Արտասովոր սպիտակ կետն ապրում է Քալիֆորնիայի մերձակա ափերում: Կետին հայտնաբերել է ջրասուզորդներից մեկը, որը ջրի տակ գտնվելով, հրահանգ է լսել ջրից անմիջապես դուրս գալու մասինԵրբ տղամարդը դուրս է եկել մակերեւույթ եւ հարցրել, թե ով է իրեն կանչել, ապա զարմացել` այնտեղ գտնվող մարդկանցից ոչ ոք նման հրաման չէր տվել: Հետազոտողները պարզել են, որ անսովոր ձայներն արձակել է  երիտասարդ սպիտակ կետը`Նոք մականունով: Սեմ Ռիջուեի ղեկավարության ներքո գտնվող օվկիանոսագետները սպիտակ կետի արտաբերած ձայներն են ձայնագրել  եւ դրանք վերլուծել են համակարգչային ծրագրերով` այն համեմատելով մարդկային խոսքի հետՍեմ Ռիջուեյը  կարծում է, որ սպիտակ կետը նման ձայներ հանելու համար օգտագործում է իր քիթը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.