Logo

Articles

Սանտա Կլարիատայում վթարվել են բեռնատարներ

Trauc 4 9 մեծ բեռնատարներ վթարի են ենթարկվել այսօր վաղ առավոտյան Սանտա-Կլարիտայի Նյուհոլլ թունելում: Վթարը տեղի է ունեցել թիվ 5 եւ թիվ 14 մայրուղու հատման կետում գտնվող թունելում: Բեռնատարներից մեկը կորցրել է կառավարումը եւ վթարի ենթարկվել, մյուսները շղթայական սկսել են հարվածել իրար: Առավոտյան ժամը 6-ի սահմաններում դուրս են բերել բեռնատարներից մեկի վարորդին, ով արգելափակված էր մնացել խցիկում: Նա լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, ըստ բժիշկների, այժմ վիճակը կայուն է: Վթարի հետեւանքով մեծ քանակությամբ վառելիք է թափվել, փրկարարական ծառայություններից մի քանի ժամ է պահանջվել ճանապարհը մաքրելու համար: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու վթարի հանգամանքները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.