Logo

Articles

Ամերիկյան ռազմանավը մտել է վիճելի տարածք

Created on Tuesday, 23 October 2012 22:50 Written by AMGA TV

GOREAG 4Ամերիկյան Ջորջ Վաշինգտըն ատոմային ականակիրը եւ նրան ուղեկցող նավերը ուղղվել են Հարավչինական ծով: Նավերի վերջնական կանգառը կարող է լինել ինչպես Սենկակու  կղզիների ջրային տարածքը, այնպես էլ Սպրատլի կղզիները: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ճապոնիայի եւ Չինաստանի հարաբերությունները սրվել են Սենկակու կղզիների շուրջ: Չինաստանը հայտարարում է, որ պատմական իրավունքներ ունի այդ տարածքի վրա, մինչդեռ Տոկիոն դե ֆակտո վերահսկում է կղզիները: Կղզիների նկատմամբ հավակնություններ ունեն նաեւ Թայվանը, Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: Արեւմտյան փորձագետների գնահատականներով՝ ամեն դեպքում ԱՄՆ քայլը կարող է դիտվել որպես Չինաստանի ձգտումները զսպելու փորձ: Նշենք, որ Չինաստանն իր հերթին արդեն մի քանի անգամ նավատորմ է ուղարկել վիճելի կղզիների տարածք:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.