Logo

Articles

Պենտագոնը նոր սկանդալի առջեւ

Created on Tuesday, 23 October 2012 03:50 Written by AMGA TV

drank 5ABC հեռուստաալիքը տարածել է Աֆղանստանում զինծառայություն իրականացնող մի խումբ պայմանագրային զինվորների մասին տեսանյութ, ինչը կարող է նոր սկանդալի մեջ ներքաշել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը: Տեսանյութում Քաբուլում տեղակայված մի խումբ ամերիկացի զինվորներ կիսամերկ եւ հարբած վիճակում հանդես են գալիս բջջային հեռախոսի առաջ: CNN-ը զինվորներին ներկայացրել է անշապիկ եւ վտանգավորության աստիճանի հարբած: Ըստ աղբյուրի՝ տեսանյութի մեկ այլ տարբերակում կադրում նաեւ ներարկիչ կա: Տեսանյութում պատկերված զինծառայողները Պաշտպանության նախարարությանը կից գործող ռազմականացված ընկերության աշխատակիցներ են, ովքեր ԱՄՆ-ի կառավարությունից 47 մլն դոլար են ստացել Աֆղանստանում ոստիկանների մարզելու համար: Տեսանյութը ստացվել է այդ ընկերության նախկին աշխատակցից, ով արդեն թողել է ծառայությունը եւ տեսանյութը հանձնել հեռուստատեսությանը: Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել: Պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել, թե որտեղ եւ ինչ պայմաններում է իրականացվել տեսագրությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.