Logo

Articles

Թալիբները զինվորների են թունավորել

helmend 4Աֆղանստանում թալիբները թունավորել են մի քան ոստիկանների եւ տիրացել են նրանց զենքին: Դեպքը տեղի է ունեցել Հելմընդ նահանգի հարավային Գերիշկ վարչական շրջանի Սարբանդ շրջանում: Փաժվակ գործակալության փոխանցմամբ, անվտանգության ուժերի 7 աշխատակիցների ինքնազգացողությունն ընթրիքից հետո վատացել է, եւ նրանք մահացել են: Դրանից հետո թալիբները մտել են ոստիկանական տարածք եւ տարել են ողջ գույքը, այդ թվում՝ զենք-զինամթերքը: Քննիչները պարզում են ոստիկանների մահվան հանգամանքները: Հիշեցնենք, որ 2014թ. վերջին Աֆղանստանում ամբողջովին կավարտվի օտարերկրյա բանակի կողմից անվտանգության ապահովման պատասխանատվությունն աֆղանական կողմին`բանակին եւ ոստիկանությանը փոխանցելու գործընթացը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.