Logo

Articles

Դաժան սպանություն Ինգլվուդում

 

ingl 4Ինգլվուդում հանգստյան օրերին տեղի ունեցած սպանությունը ավելին, քան ահասարսուռ եւ զգայացունց է: 33-ամյա հայրը մահացել, իսկ 28-ամյա մայրը ծանր վիրավորվել են՝ փորձելով փրկել իրենց չորս երեխաներին մարդասպանից: 55-ամյա Դեսմոնդ Ջոն Մոզեսը ներխուժել է Ֆիլիմոն Լամասի բնակարան եւ կրակ բացել: Լամասը մարմնով փակել է երեխաներին եւ մահացել հրազենային վնասվածքից: Նրա հետ մահացել է 4 տարեկան որդին: 28-ամյա Գլորիա Հիմենեսը հրազենային վնասվածք է ստացել երկու ոտքերից, սակայն երեխային ձեռքին փախուստի է դիմել, ցավոք փոքրիկը եւս մահացել է: Գլորիային, 7-ամյա դստերն ու 6-ամյա որդուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Սպանությունից հետո Մոզեսը հրդեհել է տունը, ինքն էլ մահացել կրակի մեջ: Ոստիկանները հետաքննություն են սկսել եւ պարզում են նրա ոճրագործության դրդապատճառները: Իրավապահներին նաեւ ցնցել էր հոր եւ մոր հերոսական արարքը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.